Ժաննա Անդրեասյանը՝ Հայոց պատմության 7-րդ դասարանի վիճահարույց դասագրքի վերաբերյալ
![]() ԱԺ-ում ընթացող հարցուպատասխանի ժամանակ պատգամավոր Լիլիթ Գալստյանի հարցը վերաբերում էր Հայոց պատմության 7-րդ դասարանի վիճահարույց դասագրքին․ արդյո՞ք դասագրքի առնչությամբ երկուսուկես ամիս առաջ խոստացված երրորդ մասնագիտական անկախ փորձաքննությունն իրականացվել է, եզրակացություն ստացվել է․ «Բոլոր պայմանավորվածությունները պահպանված են, կազմվել է ամփոփաթերթ, որում ներառված է եղել բոլոր կարծիքները, դիտարկումներն ու առաջարկությունները, ամփոփաթերթում իր դիրքորոշումն է արտահայտել նաև գրքի հեղինակը, թե դրանցից որոնք են ընդունելի, որոնք՝ ոչ՝ համապատասխան հիմնավորումներով։ Ամփոփաթերթը հանրայնացվել և ուղարկվել է անկախ փորձաքննության։ Այո, ստացել ենք նաև անկախ մասնագիտական կարծիքը, որոշ կետերում մասնագետը համաձայնություն է հայտնել հեղինակի դիրքորոշման հետ, որոշ կետերում առաջարկել է վերանայել դրանք։ Մենք այդ առաջարկներն ուղարկել ենք հեղինակին, այժմ սպասում ենք նրա կողմից վերջնական աշխատանքին։ Եթե այդ առաջարկներն ընդունելի լինեն, ապա գիրքը զերծ կլինի անճշտություններից, վրիպակներից և խնդիրներից»,- հարցին պատասխանել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ |

«PISA-ի աղմուկը կանցնի․ հետո՞»․ Տիգրան Ջրբաշյան
119Երեկ, 15:12
«PISA-ն բացահայտեց ոչ միայն կրթական, այլև հասարակական խորքային խնդիրները»․ Վլադիմիր Մարտիրոսյան
150Երեկ, 13:18
«Տեսեք դպրոցներից մեկի 8-րդ դասարանի առարկաների ցանկը»․ Պեդրո Զարոկյան
198Երեկ, 13:06
Պետությունը կշարունակի փոխհատուցել արցախցի ուսանողների ուսման վարձը
13812.09.2026, 16:36
«Հենց այն աշակերտի կրթության արդյունքն ենք տեսնում, որը 2018 թվականին է սկսել է հաճախել դպրոց»․ Սևակ Խաչատրյան
17212.09.2026, 01:06
«Հենց ինքը և կառավարությունն են մեղավոր «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ձախողման համար»․ Ոսկան Սարգսյան
15212.09.2026, 00:06
