Նաիրի Զարյանի անվան դպրոցի աշխատակազմի ու ծնողների բողոքի ակցիան` ՔՊ-ական տնօրենի դեմ. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ
![]() Երևանի Արաբկիր վարչական շրջանի Նաիրի Զարյանի անվան թիվ 130 հիմնական դպրոցում իրավիճակը, մեղմ ասած, լարված է: 168.am-ի տեղեկություններով՝ տնօրենի հետ ունեցած անհամաձայնությունների պատճառով երեք փոխտնօրենները որոշել են դադարեցնել իրենց լիազորությունները: Ուսուցիչներն սպասում են այս մանկավարժական խորհրդի նիստին, որին կմասնակցեն նաև փոխտնօրենները, որոնց կանչել էին քաղաքապետարան՝ պարզաբանումներ լսելու համար»: Շուրջ մեկ տարի տնօրենի լիազորությունները ստանձնած Նվարդ Հովսեփյանին, մեր զրուցակցի հավաստմամբ, դպրոցում շատ մեծ ջերմությամբ են ընդունել, բայց նախորդ տարի ապրիլին արդեն հասկացել են, որ նա ի վիճակի չէ դպրոց կառավարելու: «Այդ ժամանակ մանկխորհրդի նիստ հրավիրեցինք, որոշեցինք շարունակել աշխատանքը՝ հույս ունենալով, որ ինչ-որ բան կշտկվի, բայց այդպես չեղավ: Օրումեջ ուսուցիչ է դասարանից հրաժարվում, որևէ մեկի հետ չի նստել, չի փորձել խնդիր լուծել, իսկ դպրոցն ուսուցչի խնդիր ունի»,- հավելեց նա»,- գրում է աղբյուրը: Լրատվականի հետ զրույցում դպրոցի տնօրեն Նվարդ Հովսեփյանն իր հասցեին հնչող մեղադրանքներին հակադարձել է՝ ասելով. «Իմ հասցեին հնչող դժգոհությունները միանշանակ չեն, որովհետև բազմաթիվ գործընկերներ ու ծնողական մի մեծ համայնք էլ դժգոհում են նույն փոխտնօրեններից և կանգնած են իմ կողքին»: Հստակեցմանը, որ դպրոցից հնչում են կարծիքներ, որ նա ունակ չէ կառավարել, հետևողական չէ, տնօրենը պատասխանել է. «Կառավարումից բան չհասկանալով, կարծում եմ, չէի հայտնվի տնօրենի աշխատասենյակում»: Այս պահին մանկավարժական խորհրդի նիստն սկսվել է, բակում են ուսուցիչներ ու ծնողներ: |

«Գալու է ժամանակ, երբ որակյալ գիտելիք է համարվելու դասական ծրագրերով և մեթոդաբանությամբ ձեռքբերված կրթությունը». Արտակ Զաքարյան
17526.07.2026, 16:48
«Դեռ չգիտեն, կամ չեն ասում, թե քանի դպրոց է փակվելու»․ Ոսկան Սարգսյան
19125.07.2026, 11:24
«Արդյո՞ք ունենք մասնագետներ մեծ թվով ուսանողների կրթական պրոցեսն ապահովելու համար»․ Սարհատ Պետրոսյան
21122.07.2026, 03:06
Մինչև օգոստոսի 2-ը ավագ դպրոցների առցանց հայտագրումը կիրականացվի առաջնահերթություն ունեցողների համար
20320.07.2026, 21:24
«Տիկին «լիբերալ» նախարարը կզանգի՞ «լիբերալ» ռեկտորին»․ Արմեն Աշոտյան
19420.07.2026, 15:54
«Ի գիտություն բուհերի ընդունելության հիմնական մրցույթից դուրս մնացած դիմորդների». ԳԹԿ
16120.07.2026, 14:12
