«Հիմա էլ գյուղական բնակավայրերի աշակերտներին են տարանջատում». Արմենուհի Կյուրեղյան
![]() ԱԺ հայտարարությունների ժամին քիչ առաջ ելույթ ունեցավ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը․ «Օրվա իշխանությունը հենց սկզբից հանրությանը բաժանեց սևերի և սպիտակների։ Իհարկե այդ համատեքստում իրենք սպիտակներն էին, թեկուզ հենց սկզբից էլ պարզվեց, որ սպիտակությունն արտահայտվում է միայն թշնամու առաջ հանձնվողի սպիտակ դրոշ բարձրացնելով։ Իրենց գործունեությամբ այս իշխանություններն ամեն օր տարբեր ոլորտներում խորացնում են այս բաժանումը։ Ես այսօր խոսելու եմ կրթության ոլորտում գյուղական բնակավայրի դպրոցներում աշակերտների տարանջատման մասին՝ արդեն հստակ օրենքի մակարդակում։ Հանրակրթության մասին օրենքի փոփոխությամբ միայն գյուղական բնակավայրի դպրոցում աշխատելու իրավունք ստացավ ԲՈՒՀ-ի ավարտական կուրսի ուսանողը, այսինքն օրենքի մակարդակով ամրագրվեց, որ գյուղում ապրող աշակերտի նկատմամբ կարելի է բոլորովին այլ մոտեցում ցուցաբերել, իսկ չէ՞ որ խոստացել էին կրթությունը հասանելի դարձնել սահմանամերձ գոտիներում՝ անկախ համապատասխան մասնագետների առկայությունից, էլեկտրոնային գործիքների զարգացումը զուգակցել բարձրակարգ ուսուցիչների գործուղման համակարգի զարգացմամբ, չէ՞ որ խոստացել էին կրթության համակարգում հավասարության ապահովումը և տարածքային անհամաչափ զարգացման մեղմումը դարձնել իրականացվող քաղաքականության անկյունաքարային սկզբունքներ։ Փաստորեն խոսքի և գործի հակասությունն այս իշխանությունների այցեքարտն է։ Հիշեցնեմ, որ օրենքի այս փոփոխությունն ԱԺ-ում ներկայացրել է կրթության նախարարը, ով բոլորովին վերջերս հնչեցրել է այն միտքը, որ պահանջները նույնն են, կրթության որակի նվազագույն ստանդարտը նույնն է, երեխաներին հասանելի կրթության որակը նույնը պետք է լինի անկախ բնակավայրից։ Հետաքրքիր է՝ այս մարդիկ մի բան ասելիս հիշո՞ւմ են, թե երեկ ինչ էին ասել այդ թեմայով»,- նշեց պատգամավորը։ |

«PISA-ի աղմուկը կանցնի․ հետո՞»․ Տիգրան Ջրբաշյան
119Երեկ, 15:12
«PISA-ն բացահայտեց ոչ միայն կրթական, այլև հասարակական խորքային խնդիրները»․ Վլադիմիր Մարտիրոսյան
150Երեկ, 13:18
«Տեսեք դպրոցներից մեկի 8-րդ դասարանի առարկաների ցանկը»․ Պեդրո Զարոկյան
198Երեկ, 13:06
Պետությունը կշարունակի փոխհատուցել արցախցի ուսանողների ուսման վարձը
13812.09.2026, 16:36
«Հենց այն աշակերտի կրթության արդյունքն ենք տեսնում, որը 2018 թվականին է սկսել է հաճախել դպրոց»․ Սևակ Խաչատրյան
17212.09.2026, 01:06
«Հենց ինքը և կառավարությունն են մեղավոր «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ձախողման համար»․ Ոսկան Սարգսյան
15212.09.2026, 00:06
