Երևան`   +22 °C
Այսօր`   Շաբաթ, 27 հուլիսի, 2024 թ.

«Դժբախտության պատճառը ոչ թե զենքի բացակայությունն է, այլ նրանք, ովքեր մեր Երկիրը դարձրել են անհույս ու անկարող». Սենոր Հասրաթյան

164
Երեքշաբթի, 27 փետրվարի, 2024 թ., 00:48
«Դժբախտության պատճառը ոչ թե զենքի բացակայությունն է, այլ նրանք, ովքեր մեր Երկիրը դարձրել են անհույս ու անկարող». Սենոր Հասրաթյան

«Հայաստանը Ֆրանսիայից ձեռք բերեց զինտեխնիկա, որը մինչև 250 կմ հեռավորության վրա կարող է հայտնաբերել թշնամական ինքնաթիռները», «Հայաստանը գերժամանակակից զենք է ձեռք բերել Հնդկաստանից», «Հայաստանը...» և այսպես շարունակ կարելի է անընդհատ «կերակրել» իրականությունից անտեղյակ հասարակական խմբերի վերածված ժողովրդին և ամեն օր ունենալ զոհ, կամ հայրենական տարածքների կորուստ... Իրականում, արդեն անտանելի է, երբ համոզած ես, որ քո դժբախտության պատճառը ոչ թե գերժամանակակից զենքի բացակայությունն է, կամ դիմացդ կանգնած թշնամու հզորությունը, այլ նրանք, ովքեր մեր Երկիրը դարձրել են անհույս ու անկարող...
Տվեք այսօրվա Հայաստանը կառավարողներին ատոմային զենք, միևնույն է, նրանք տակավին անելու են այն, ինչ անում են այսօր...
Հ.գ.-Ի դեպ, ուղիղ 32 տարի առաջ՝ այս օրը, հայկական ինքնապաշտպանական ուժերը Խոջալվի թշնամական ռազմակայանն իրենց վերահսկողության տակ են վերցրել «Ալազան» տիպի ինքնաշեն հրետանային միջոցների կրակայաին աջակցությամբ...
Հ.գ.գ.-Իսկ լուսանկարում պատկերված այս հզոր զինատեսակը Երևանի կենտրոնով անցել է 2011 թվականին»:

Աղբյուրը`   Սենոր Հասրաթյան