«2018-ից Ծաղկաձորում շուրջ 10 հա անտառային տարածք ոչնչացվել է կամ էլ ոչնչացման եզրին է»․ Այսեր Ղազարյան
![]() Գոյություն ունեցող անտառները պետության բացառիկ սեփականություն են, սակայն ինչպե՞ս են այժմ վարվում պետական սեփականության հետ։ Անտառագետ, ՇՄ նախկին փոխնախարար Այսեր Ղազարյանը «Պանորամա»-ի հետ զրույցում բարձրաձայնել է մի խնդրի մասին. անատառածածկ տարածքները 1990թ-ի անտառային քարտեզներից դուրս են բերվում՝ շինարարություն իրականացնելու նկատակով։ Խնդիրը հատկապես սուր է Ծաղկաձորում։ «1990թ-ի անտառային քարտեզներից դուրս են հանվում անտառներն ու դնում շինարարության տակ։ ՇՄ նախարարությունն էլ դրական եզրակացություն է տալիս։ Սա նվազագույնը պաշտոնական դիրքի չարաշահում է։ Հիմա ընթացիկ նման աշխատանքներ են գնում Ծաղկաձորում։ Նախորդ իշխանությունների մասով, որոնց ներկայացուցիչներից ոմանք սեփականացրել էին անտառածածկ տարածքները, մեծ աղմուկ բարձրացրեցին, եթե դուք դա պարսավանքի եք ենթարկում, ապա ինչո՞ւ եք հիմա նույնը շարունակում։ Պետական մակարդակով անտառային հողերը փոխվում են համայնքային հողերի, որից հետո մասնավոր սեփականություն են դառնում։ Հիշեցնեմ նաև, նախորդ տարի, Սամվել Ալեքսանյանի աղջկան պատկանող տարածքում մեծ ճանապարհ էին բացում անտառի միջով, որը սեփականաշնորհված էր, սա ընդամենը մեկ օրինակ է։ 2018-ից մինչև հիմա Ծաղկաձորում շուրջ 10 հա անտառային տարածք կամ ոչնչացվել կամ էլ ոչնչացման եզրին է։ Այս խնդիրներն ուղղակի հնարավոր չէ չտեսնել։ Ինչպե՞ս է հնարավոր չտեսնել զանգվածային անտառների ոչնչացումը»,- հավելեց նա։ Արբանյակային լուսանկարները տրամադրել է Այսեր Ղազարյանը։ Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: ![]() ![]() |

«Իսկ ո՞վ է որոշել, որ Շաքիի ջրվեժը պետք է «միացնեն» առավոտյան ժամը 11:00-ին». Շիրակ Բունիաթյան (տեսանյութ)
7801:06
«Ամբողջ քաղաքում սոսիները ծանրագույն վիճակում են». Քրիստինա Վարդանյան (տեսանյութ)
18204.10.2026, 21:48
«Մթնոլորտի համաշխարհային նոր վերլուծությունը մտահոգիչ պատկեր է բացահայտել»․ Լևոն Ազիզյան
14203.10.2026, 15:18
«Միջուկային փտախտը դեռ ծառը հատելու ցուցում չէ»․ Քրիստինա Վարդանյան (լուսանկար)
15330.09.2026, 10:18
«Ամեն դիպլոմ ունեցողին ոլորտ չեն վստահում»․ Քրիստինա Վարդանյան
18126.09.2026, 14:30
Շտապ ստորագրահավաք՝ ընդդեմ թափառող շների. ԱԺ ներկայացնելու համար անհրաժեշտ է 50 հազար ձայն
21723.09.2026, 23:48


