«Նախարարը ստանում է այնքան աշխատավարձ, որքան միջին կազմակերպության ղեկավարը». Գևորգ Պապոյան
![]() «Կադրերի սղության պատճառո՞վ է, որ նախարարի պաշտոնի համար իշխող քաղաքական ուժն ընտրել է ԱԺ կարևոր հանձնաժողովի նախագահի թեկնածությունը»,- ԱԺ-ում դիմելով ՔՊ-ական Գևորգ Պապոյանին՝ հարցրին լրագրողները․ «Պետական կառավարման համակարգը իրականում գրավիչ չէ, եկեք անկեղծ լինենք: Նախարարը ստանում է այնքան աշխատավարձ, որքան միջին կազմակերպության ղեկավարը կամ ասենք փոքր կազմակերպության միջինից մի փոքր բարձր մակարդակի մենեջերը։ Երբ ասում եմ՝ պետական կառավարման համակարգ, ի նկատի ունեմ փորձագետից սկսած մինչև բարձր պաշտոնյա»,- ասաց նա՝ հավելելով, որ շատ արժանի մարդկանց է ճանաչում, ովքեր կարող էին հավակնել այդ պաշտոնին, սակայն չեն համաձայնել, քանի որ պետական կառավարման համակարգում աշխատելը գրավիչ չէ։ Գևորգ Պապոյանը հայտնեց նաև, որ պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել։ |
«Ռոբերտ Քոչարյանի խոսափողները Նիկոլին պահում են իշխանության». Աշոտ Անդրեասյան
9002:06Իրանը կհարստացնի ուրանն անկախ նրանից՝ կկնքվի՞ համաձայնագիր ԱՄՆ-ի հետ, թե՞ ոչ
13800:20«Էլեկտրոմոբիլները, կանաչ էներգիան, բիզնեսը, գեոպոլիտիկան ու վիճակագրությունը». Վահագն Դիլբարյան
11100:00Սիրիայում պայթեցրել են ոստիկանական բաժանմունք. կան զոհեր
204Երեկ, 23:46«Ոջիլ ճտցնող ճենջը մարդկանց անվանում է ոջիլ». համացանցում տարածվում է Աննա Հակոբյանի տեսանյութը (տեսանյութ)
124Երեկ, 23:36«Դաստիարակածդ Աշոտիկ ու Մարիամիկ չի՞». Նաիրի Հոխիկյան
168Երեկ, 22:54