Լարված իրավիճակ՝ Քասախում․ կա զոհ, ծեծկռտուքի վայրում հայտնաբերվել են իրար բախված մեքենաներ
![]() Այսօր՝ փետրվարի 23-ին, լարված իրավիճակ է ստեղծվել Կոտայքի մարզում, որի հետևանքով կա զոհ։ Ժամը 17։30-ի սահմաններում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Քասախ գյուղում ավտովթար, վիճաբանություն, ծեծկռտուք, դանակահարություն ու խուլիգանություն է տեղի ունեցել։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Քասախ գյուղի Կենտրոնական փողոցից 1 հոգի դանակահարված տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղ գիտակցության չգալով՝ մահացել է։ «Նիվա»-ն, «Mercedes»-ը, «06»-ն ամբողջովին վնասված են եղել․ «Hummer»-ը բախվել է «Նիվա»-ին, ապա՝ «06»-ին, առաջ ընթացել մի քանի հարյուր մետր, բախվել «Mercedes»-ին և առաջ ընթանալով՝ կանգնել է։ Վթարի վայրից մոտ 1 կմ հեռավորության վրա՝ շենքերից մեկի բակում, հայտնաբերվել է վնասված «Mazda» մակնիշի ավտոմեքենա։ Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ դեպքի վայրից մի քանի կմ հեռավորության վրա հայտնաբերվել է այրված «Mercedes» մակնիշի ավտոմեքենա, այժմ պարզվում է, թե «Mercedes»-ը կապ ունի՞ նշված դեպքի հետ, թե ոչ։ Նշել են նաև, որ գյուղում ամիսներ առաջ էլի մեքենաներ են ջարդել։ Ըստ նրանց ենթադրությունների՝ չի բացառվում «վենդետան»։ |

Պարզվել է, որ 12-ամյա աշակերտին ծեծել են նրա 4 դասընկերները
14114:00
Պայթյուն՝ Արզումանյան փողոցում (տեսանյութ)
14912:00
Բնակարանների տրամադրման գործով Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է՝ վաղեմության ժամկետի հիմքով
167Երեկ, 18:30
Դեմիրճյան փողոցում շինարարական ամրաններն ընկել են կայանված մեքենայի վրա (տեսանյութ)
143Երեկ, 16:18
ԻՀՊԿ-ն հայտնել է ամերիկյան F-16 կործանիչի ուղղությամբ նախազգուշական կրակ բացելու մասին
445Երեկ, 13:36
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Սանկտ Պետերբուրգի վրա (տեսանյութ)
304Երեկ, 10:43
