Երևան`   +21 °C
Այսօր`   Շաբաթ, 27 հուլիսի, 2024 թ.

19 զոհ մարտական, 64-ը` ոչ մարտական պայմաններում. ՀՀ ԶՈՒ-ի հաշվետվությունը

173
Ուրբաթ, 23 փետրվարի, 2024 թ., 20:36
19 զոհ մարտական, 64-ը` ոչ մարտական պայմաններում. ՀՀ ԶՈՒ-ի հաշվետվությունը

Կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2023 թվականի կատարման ընթացքի և արդյունքների վերաբերյալ զեկույցում նշվում է, որ 2023 թվականի ընթացքում ՀՀ զինված ուժերում մարտական պայմաններում զոհվել է 19, իսկ ոչ մարտական պայմաններում 64 զինծառայող: Տարվա ընթացքում գերեվարվել և վերադարձվել է 3 զինծառայող:

Global Firepower միջազգային վերլուծական ընկերության Ռազմական հզորության վարկանիշում 145 երկրի շարքում Հայաստանն զբաղեցնում է 94-րդ տեղը. 2022 թվականին Հայաստանը 97-րդն էր 140 երկրից:

Էկոնոմիկայի և խաղաղության ինստիտուտի կողմից հրապարակվող Խաղաղության համաշխարհային ցուցիչում 163 երկրից Հայաստանը 66-րդն է՝ 2022 թվականի զեկույցի 83-րդ տեղի համեմատ: Այս ցուցանիշով Հայաստանն առաջատարն է հարավկովկասյան տարածաշրջանում, իսկ Ռուսաստան և Եվրասիա տարածաշրջանում 2-րդը: Հայաստանի խաղաղության վիճակը գնահատվում է «միջին»: