ՀՀ փոխվարչապետի գրասենյակը՝ Բաքվում ՌԴ դեսպանի հայտարարության մասին
![]() Օրեր առաջ Ադրբեջանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Միխայիլ Եվդոկիմովը հայտարարել էր, որ Ռուսաստանը պատրաստ է եղել իր միջոցներով վերականգնել Ադրբեջան-Նախիջևան երթուղին, բայց «ոչ այնքան հասկանալի պատճառներով հայկական կողմը ձգձգում է բանակցությունները»։ «Արարատնյուզ»-ը գրավոր հարցմամբ դիմել էր փոխվարչապետի գրասենյակ, հասկանալու համար՝ արդյոք ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի, ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի և ԱՀ փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի՝ տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման եռակողմ աշխատանքային խմբի հանդիպումներում քննարկվել է Ադրբեջան-Նախիջևան ճանապարհային և երկաթուղային երթուղիները ՌԴ միջոցներով վերականգնելու հարց և եթե ոչ, ապա ո՞րն է ՀՀ դիրքորոշումն այդ հարցում։ Հարցմանն ի պատասխան հայտնել են հետևյալը․ «Հայտնում ենք, որ եռակողմ աշխատանքային խմբի մանդատը չի ենթադրում ենթակառուցվածքների վերականգնման աշխատանքների ֆինանսավորման աղբյուրների հետ կապված հարցերի քննարկում»։ |

Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
8710:30
«Քրեական վարույթի շրջանակում անձի անձնական և ընտանեկան կյանքին առնչվող տվյալների անհարկի հրապարակումն անթույլատրելի է»․ ՄԻՊ
16908.08.2026, 16:12
ՀՀ կառավարությունը՝ Փաշինյան-Ալիև հեռախոսազրույցի մասին
15908.08.2026, 12:42
Ինչպես են ձերբակալում Արգամ Աբրահամյանին (տեսանյութ)
16608.08.2026, 11:48
Ձերբակալվել է Հովիկ Աբրահամյանի որդի, Գագիկ Ծառուկյանի փեսա Արգամ Աբրահամյանը
19908.08.2026, 11:30
Հանցավոր խումբը զինվորական հաշմանդամություն ունեցող անձանցից հափշտակել է 13.8 մլն դրամ
14807.08.2026, 09:36
