Երևան`   +19 °C
Այսօր`   Երկուշաբթի, 22 ապրիլի, 2024 թ.

Ծնողներն 9 տարեկան տղային տանը մահացած են հայտնաբերել

171
Ուրբաթ, 23 փետրվարի, 2024 թ., 12:48
Ծնողներն 9 տարեկան տղային տանը մահացած են հայտնաբերել

Փետրվարի 21-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 07։00-ի սահմաններում «Մասիս» ԲԿ-ից ՀՀ ՆԳՆ ահազանգ է ստացվել, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Արարատի մարզի գյուղերից մեկի բնակչի տուն, որտեղ հայտնաբերվել է երեխայի դի։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը նշված տան բնակիչ 9-ամյա Արեգ Գ-ն է, ով սովորում է Երևանի դպրոցներից մեկի 2-րդ դասարանում։ Ըստ ծնողի հայտարարության՝ երեխան տանը հանկարծամահ է եղել։ Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: