Երևան`   +20 °C
Այսօր`   Կիրակի, 08 սեպտեմբերի, 2024 թ.

«Դեռ երես էլ ունի` խոսում է վեհ գաղափարների մասին». Տիգրան Աբրահամյան

250
Հինգշաբթի, 22 փետրվարի, 2024 թ., 09:54
«Դեռ երես էլ ունի` խոսում է վեհ գաղափարների մասին». Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը. «Մեր զոհված հերոսներից Մխիթարի հոր՝ Գարիկ Գալեյանի տնային կալանքը, դատարանը ևս 2 ամսով երկարաձգվեց:
Այն կերպարն, ով երեկ Ֆրանսիայում հուզիչ տեքստեր էր հնչեցնում ֆրանսիահայ հերոս Միսակ Մանուշյանի հասցեին, զուգահեռ հանձնարարություն էր իջեցնում հանուն Արցախի և Հայաստանի պաշտպանության մարտերում նահատակվածի ծնողի՝ տնային կալանքը երկարացնելու մասին:
Սեփական պատմությունն ատողն ու իր երկրի հերոսների գործը հողին հավասարացնողը դեռ երես էլ ունի՝ խոսում է վեհ գաղափարների մասին:
Անամոթությունն ու երեսպաշտությունը սկզբունք դարձնելով երկիր են ներկայացնում»: