ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել
![]() ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը հայտնում է. «Պետական եկամուտների կոմիտեն, հաշվի առնելով ՀՀ ռեզիդենտների կողմից Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս ստացված եկամուտների հարկման թեմայի վերաբերյալ հանրային քննարկումները, անհրաժեշտ է համարում ևս մեկ անգամ տեղեկացնել, որ կոմիտեն, գործող օրենսդրական կարգավորումների փոփոխությունների շուրջ պատրաստ է նախաձեռնել քննարկումներ։ Դրանց արդյունքում հնարավոր է նախատեսվեն գործող կարգավորումներից առանձնահատկություններ օտարերկրյա պետություններում ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձանց ստացած որոշ տեսակի եկամուտների հարկման մասով: Նման քննարկումներ արդեն վարվում են քաղաքականություն մշակող մարմնի հետ։ ՊԵԿ-ը հիշեցնում է, որ Հայաստանի Հանրապետությունում և օտարերկրյա պետություններում հարկվող՝ եկամուտ ստացած ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձինք, այսինքն այն քաղաքացիները, որոնք հարկային տարվա ընթացքում 183 օր և ավելի փաստացի գտնվել են Հայաստանի Հանրապետությունում և (կամ) որոնց կենսական շահերի կենտրոնը գտնվում է Հայաստանում, ՀՀ օրենսդրության համաձայն, պարտավոր են հաշվարկել և վճարել եկամտային հարկ՝ սահմանված դրույքաչափերով (օրինակ, 2023 թվականի համար եկամտային հարկը կազմում է 20%): Ստացված եկամուտներից հաշվարկված եկամտային հարկի գումարները նվազեցվում են ֆիզիկական անձանց կողմից օտարերկրյա պետություններում վճարված հարկի գումարի չափով, ինչը չպետք է գերազանցի Հայաստանի Հանրապետությունում հաշվարկվող եկամտային հարկի գումարները: Այսինքն, եթե ՀՀ ռեզիդենտ քաղաքացին աշխատել է այլ պետությունում, ապա նա ունի օտարերկրյա պետությունում վճարված և ՀՀ-ում գործող եկամտային հարկի դրույքաչափի տարբերության չափով եկամտային հարկի վճարման պարտավորություն: Իսկ, եթե օտարերկրյա պետությունում վճարված եկամտային հարկի դրույքաչափը գերազանցում է ՀՀ-ում գործող եկամտային հարկի դրույքաչափը, ապա այս դեպքում՝ քաղաքացու համար Հայաստանի Հանրապետությունում վճարման որևէ պարտավորություն չի առաջանում»: |

Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
8710:30
«Քրեական վարույթի շրջանակում անձի անձնական և ընտանեկան կյանքին առնչվող տվյալների անհարկի հրապարակումն անթույլատրելի է»․ ՄԻՊ
16908.08.2026, 16:12
ՀՀ կառավարությունը՝ Փաշինյան-Ալիև հեռախոսազրույցի մասին
15908.08.2026, 12:42
Ինչպես են ձերբակալում Արգամ Աբրահամյանին (տեսանյութ)
16608.08.2026, 11:48
Ձերբակալվել է Հովիկ Աբրահամյանի որդի, Գագիկ Ծառուկյանի փեսա Արգամ Աբրահամյանը
19908.08.2026, 11:30
Հանցավոր խումբը զինվորական հաշմանդամություն ունեցող անձանցից հափշտակել է 13.8 մլն դրամ
14807.08.2026, 09:36
