Երևան`   +18 °C
Այսօր`   Կիրակի, 08 սեպտեմբերի, 2024 թ.

ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ. կոռուպցիան բացահայտելու ժամանակ ուղիղ եթերում կացնով հարձակվել են Արթուր Չախոյանի վրա

359
Երեքշաբթի, 20 փետրվարի, 2024 թ., 18:30
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ. կոռուպցիան բացահայտելու ժամանակ ուղիղ եթերում կացնով հարձակվել են Արթուր Չախոյանի վրա

Բլոգեր Արթուր Չախոյանն, ով ամիսներ առաջ բացահայտեց, որ Ծիծեռնակաբերդ տանող ճանապարհի որակյալ, 50-ամյա տոմետները քանդում ու յուրացնում են, այսօր բացահայտել է այն վայրը, որտեղ տարել են պետության սեփականությունն ու յուրացրել: Տարածքի աշխատողներն ու պահակները, որոնցից մեկը ներկայացավ իբրև տարածքի տեր ու փորձեց արգելել մտնել տարածք, սկսեցին հայհոյանքներով, քարերով հարձակվել բլոգերի վրա: Նրանցից մեկն անգամ հարձակվեց կացնով ու զենքով: «Սա ա կոռուպցիան, որը պետության անգործության պատճառով ստիպված բացահայտում են բլոգերները: Տիգրան Ավինյան, դու շատ էլ լավ տեղյակ ես այս ամենից, սա դու ես կառավարում: Աջափնյակի 11 հազար քառակուսի մետր տոմետը յուրացրեցին, տեղը անորակ ասֆալտ փռեցին, որ ամեն տարի փոսեր ընկնի, բյուջեից փող դուրս գրեն, իբր վերանորոգեն, իսկ լավ տոմետը իրենց համար օգտագործեն»,- նշեց Չախոյանը՝ հավաստիացնելով, որ եթե ֆեյսբուքյան ուղիղ եթերը միացրած չլիներ, գուց հիմա ողջ չլիներ: