Երևան`   +20 °C
Այսօր`   Երեքշաբթի, 11 օգոստոսի, 2026 թ.

Ալիևը հայտնել է, որ ՀՀ-ի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները շուտով կհանդիպեն

273
Կիրակի, 18 փետրվարի, 2024 թ., 22:18
Ալիևը հայտնել է, որ ՀՀ-ի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները շուտով կհանդիպեն

Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներն առաջիկայում հանդիպում կանցկացնեն։

Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ այս մասին ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդտի հետ հանդիպման ժամանակ ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

Նա նշել է, որ Գերմանիայի կանցլերի նախաձեռնությամբ կազմակերպված հանդիպումը «օգտակար է եղել և անցել կառուցողական մթնոլորտում»:

«Արդեն ձեռք են բերվել պայմանավորվածություններ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման, սահմանների սահմանազատման և խաղաղության շուրջ բանակցություններ վարելու վերաբերյալ։

Այս առումով պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ շուտով հանդիպումներ կլինեն արտգործնախարարների մակարդակով»,- նշել է Ալիևը: