Երևան`   +11 °C
Այսօր`   Երկուշաբթի, 12 հոկտեմբերի, 2026 թ.

Հաագայում անկարգություններ են սկսվել

703
Կիրակի, 18 փետրվարի, 2024 թ., 13:36
Հաագայում անկարգություններ են սկսվել

Հաագայում անկարգություններ են սկսվել էրիթրեացի ներգաղթյալների մասնակցությամբ ծեծկռտուքից հետո, գրում է NL Times-ը։ Նշվում է, որ միգրանտների խմբերից մեկը հանրահավաք է կազմակերպել՝ ի պաշտպանություն Էրիթրեայի ներկայիս կառավարության, սակայն հավաքի վայր ժամանած նախկին համաքաղաքացիները դեմ են արտահայտվել կառավարությանը: Ծեծկռտուքը վերածվել է անկարգությունների, ոստիկաններն արցունքաբեր գազ են կիրառել։