Ամփոփվել է բուհերի ընդունելության միասնական քննությունների ձմեռային փուլը
949
Ուրբաթ, 16 փետրվարի, 2024 թ., 16:00
![]() Գնահատման և թեստավորման կենտրոնը հայտնում է․ «Ամփոփվել է բուհի ընդունելության միասնական քննությունների առաջին՝ ձմեռային փուլը: Հայտագրված է եղել 9671 դիմորդ, որից քննական 6 օրերի ընթացքում 12 առարկայից քննության է մասնակցել 9604-ը: Տեղի է ունեցել 16655 դիմորդ/քննություն՝ հայտագրված 16923-ի դիմաց: Քննության ավարտից 2 ժամ հետո թեստերն ու ճիշտ պատասխանները տեղադրվել են Գնահատման և թեստավորման կենտրոնի dimord.am և atc.am կայքերում: Քննության 5-րդ օրը հրապարակվել են արդյունքները, իսկ 6-րդ օրը բողոքարկման դիմումներն են ընդունվել: Քննաշրջանի ավարտից հետո բողոքարկման հանձնաժողովը քննարկել է ստացված դիմումները: 193-ից 16-ի դեպքում նախնական գնահատականը փոխվել է, ինչի մասին հաղորդագրություն է ուղարկվել դիմորդների անձնական էլեկտրոնային հասցեներին»: Աղբյուրը` ԳԹԿ |

«PISA-ի աղմուկը կանցնի․ հետո՞»․ Տիգրան Ջրբաշյան
119Երեկ, 15:12
«PISA-ն բացահայտեց ոչ միայն կրթական, այլև հասարակական խորքային խնդիրները»․ Վլադիմիր Մարտիրոսյան
150Երեկ, 13:18
«Տեսեք դպրոցներից մեկի 8-րդ դասարանի առարկաների ցանկը»․ Պեդրո Զարոկյան
198Երեկ, 13:06
Պետությունը կշարունակի փոխհատուցել արցախցի ուսանողների ուսման վարձը
13812.09.2026, 16:36
«Հենց այն աշակերտի կրթության արդյունքն ենք տեսնում, որը 2018 թվականին է սկսել է հաճախել դպրոց»․ Սևակ Խաչատրյան
17212.09.2026, 01:06
«Հենց ինքը և կառավարությունն են մեղավոր «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ձախողման համար»․ Ոսկան Սարգսյան
15212.09.2026, 00:06
