«Հայաստան-ԵՄ գործընկերության օրակարգը հարստացել է նոր կարևոր մեխանիզմներով». Արարատ Միրզոյան
![]() Հայաստան-ԵՄ օրակարգը հարստացել է նոր կարևոր մեխանիզմներով, այս մասին հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը ԵՄ-Հայաստան Գործընկերության խորհրդի հինգերորդ նիստի ավարտին ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։ Կողմերը գոհունակությամբ են արձանագրել, որ վերջին նիստից ի վեր Հայաստան-ԵՄ օրակարգը հարստացել է նոր կարևոր մեխանիզմներով։ Անվտանգության, տնտեսության և շարժունակության շուրջ հարցերը եղել են քննարկման կենտրոնում։ Արարատ Միրզոյանը նշել է, որ տնտեսության ոլորտում ԵՄ-ն շարունակում է մնալ Հայաստանի հիմնական առևտրային գործընկերներից մեկը։ Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարն անդրադարձել է նաև վիզաների ազատականացման գործընթացին և շեշտել, որ բոլոր անհրաժեշտ պահանջները կատարվել են, և ժամանակն է սկսել Հայաստան-ԵՄ վիզային ռեժիմի ազատականացման երկխոսությունը։ «Դա մեր ժողովուրդներին մերձեցնելու և մեր համագործակցության շոշափելի արդյունքներով ապահովելու ընտրություն է»,- ասել է Միրզոյանը։ |

ԱԱԾ-ն հերքում է Մեղրիում ադրբեջանցիների ներթափանցման մասին լուրը
12213:42
«Ցավոք, երբեմն և՛ Հայաստանում, և՛ Ադրբեջանում տեղի են ունենում բացասական տրամադրությունների սրացումներ, այդ թվում՝ պաշտոնական մակարդակով»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
10813:30
ՀՀ ոստիկանության զորքերի նախկին հրամանատարի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը հանձնվել են դատարան
11510:30
Սիսիանում 6 տարեկան երեխային ապտակած ուսուցչուհին ձերբակալվել է (տեսանյութ)
11210:12
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Մասուդ Փեզեշքիանի հանդիպումը (տեսանյութ)
9609:12
Փաշինյանը, Ալիևը և այլ ղեկավարներ՝ Թուրքմենստանում ազգային ուտեստների փառատոնում (տեսանյութ)
180Երեկ, 20:00
