Որոշ նոր դասագրքերի էլեկտրոնային տարբերակներում շտկումներ են արվել
![]() Հիմք ընդունելով Հանրակրթության պետական նոր չափորոշչի ներդրման շրջանակում ստեղծված դասագրքերի բովանդակության և կազմարարության վերաբերյալ հանրության արձագանքները՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանդիպումներ և քննարկումներ է կազմակերպել դասագրքերի հեղինակների և շահագրգիռ մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ: Քննարկման արդյունքում ԿԳՄՍ նախարարությունը հանձնարարել է դասագրքերի հեղինակներին՝ դասագրքերում առկա վրիպակների, անհամապատասխանությունների վերաբերյալ կազմել ներդիրներ և պարզաբանումներ: ԿԳՄՍ նախարարության հաղորդմամբ, «Մարի հրատարակչություն» ՍՊԸ-ի հրատարակած 5-րդ դասարանի «Անգլերեն» առարկայի դասագրքում և «Անտարես» ՍՊԸ-ի հրատարակած 5-րդ դասարանի «Թվային գրագիտություն և համակարգչային գիտություն», 7-րդ դասարանի «Գրականություն», «Կենսաբանություն» առարկաների դասագրքերի հեղինակների կողմից ներկայացվել է տեղեկատվություն դասագրքերում առկա վրիպումների, անճշտությունների և բացթողումների վերաբերյալ: Դրանք նախարարությունում քննարկվել են և ներկայացվել Դասագրքերի և տեղեկատվական հաղորդակցման տեխնոլոգիաների շրջանառու հիմնադրամ՝ ըստ անհրաժեշտության ներդիր ստեղծելու և դրանք դասագրքերին կից ներառելու նպատակով: Զուգահեռաբար վերոնշյալ դասագրքերի էլեկտրոնային տարբերակները շտկվել են հեղինակների կողմից և տեղադրվել ԿՏԱԿ-ի և Դասագրքերի և ՏՀՏ շրջանառու հիմնադրամի կայքերում: «Աստղիկ գրատուն» ՍՊԸ-ն իր կողմից տպագրված 2-րդ դասարանի «Ես և շրջակա աշխարհը», 5-րդ դասարանի «Տեխնոլոգիա», «Ֆիզկուլտուրա», «Բնություն», 7-րդ դասարանի «Հայոց լեզու», «Երկրաչափություն», «Աշխարհագրություն», «Կենսաբանություն» առարկաների դասագրքերի էլեկտրոնային տարբերակներում իրականացրել է QR կոդերի շտկում: |

«PISA-ի աղմուկը կանցնի․ հետո՞»․ Տիգրան Ջրբաշյան
119Երեկ, 15:12
«PISA-ն բացահայտեց ոչ միայն կրթական, այլև հասարակական խորքային խնդիրները»․ Վլադիմիր Մարտիրոսյան
150Երեկ, 13:18
«Տեսեք դպրոցներից մեկի 8-րդ դասարանի առարկաների ցանկը»․ Պեդրո Զարոկյան
198Երեկ, 13:06
Պետությունը կշարունակի փոխհատուցել արցախցի ուսանողների ուսման վարձը
13812.09.2026, 16:36
«Հենց այն աշակերտի կրթության արդյունքն ենք տեսնում, որը 2018 թվականին է սկսել է հաճախել դպրոց»․ Սևակ Խաչատրյան
17212.09.2026, 01:06
«Հենց ինքը և կառավարությունն են մեղավոր «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ձախողման համար»․ Ոսկան Սարգսյան
15212.09.2026, 00:06
