Երևան`   +11 °C
Այսօր`   Երկուշաբթի, 12 հոկտեմբերի, 2026 թ.

Ռուսաստանը զանգվածային հրթիռային հարված է հասցրել Ուկրաինային

1057
Չորեքշաբթի, 07 փետրվարի, 2024 թ., 12:18
Ռուսաստանը զանգվածային հրթիռային հարված է հասցրել Ուկրաինային

Ռուսաստանը զանգվածային հրթիռային հարված է հասցրել Ուկրաինային: Այս մասին հայտնել է Ուկրաինայի զինված ուժերի հրամանատարությունը: Ուկրաինական թելեգրամյան ալիքները տեսանյութեր են տարածել:

Կիևում գործել են հակաօդային պաշտպանության համակարգերը, քաղաքում մի քանի պայթյուն է հնչել: Այս մասին հայտնել է Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն: Ենթադրվում է, որ հրթիռի բեկորներն ընկել են Դնեպրի շրջանում: Երկու մարդ է տուժել, վնասվել են երկու բարձրավոլտ գծեր, ջերմամատակարարման մայրուղին, Դնեպրի ձախ ափին գտնվող սպառողների մի մասը մնացել է առանց էլեկտրականության, հավելել է Կլիչկոն: