Աղետ` Չիլիում. հրդեհի զոհերի թիվն աճում է տասնյակներով
![]() Չիլիի նախագահ Գաբրիել Բորիչը հայտարարել է, որ առնվազն 64 մարդ արդեն մահացել է Վալպարաիսո շրջանում մոլեգնող անտառային հրդեհների հետևանքով։ Նա հայտարարել է արտակարգ դրություն և խոստացել տրամադրել «բոլոր անհրաժեշտ ռեսուրսները» իրավիճակը կարգավորելու համար: Չնայած դրան՝ հրդեհներն արդեն ընդգրկում են հսկայական տարածքներ, և զոհերի թիվը կարող է զգալիորեն աճել, հայտնում է BBC-ն։ Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Անտառային հրդեհների դեմ պայքարի տարածաշրջանային կոմիտեն (COGRID) հայտնել է, որ տուժածներից 45-ին տեղում մահացած են գտել, իսկ մնացածը մահացել են հիվանդանոցներում՝ ստացած այրվածքներից։ Հրդեհները, որոնք սկսվել են լեռներից, տարածվել են ափամերձ շրջաններ՝ հասնելով Վինա դել Մար և Վալպարաիսո քաղաքներին։ Հրդեհով բռնկված շրջանները միասին կազմում են մի հսկայական տարածք Չիլիի կենտրոնական ափին, որտեղ ապրում է ավելի քան մեկ միլիոն մարդ: Քանի որ փրկարար ծառայությունները դեռևս չեն կարողանում հասնել բոլոր տուժած տարածքներին, ներքին գործերի նախարար Քերոլայն Տոյան վստահ է, որ զոհերի թիվը զգալիորեն կաճի առաջիկա ժամերին: Իշխանությունները նշում են, որ պարզում են հրդեհների պատճառները և չեն բացառում, որ դրանք հրկիզման հետևանք են եղել, իսկ իրավիճակը սրել է ամառվա շոգը։ |

«Սենսեյ Անդո» մականվամբ տղամարդը Այնթապի մարզասրահում ռետինե խողովակով հարվածել է 11-ամյա տղային
5609:57
Հորմուզի նեղուցում լցանավ է հրդեհվել
254Երեկ, 21:13
Ցուցարարներն ավերածություններ են կատարել Մարսելի և Լիլի քաղաքապետարաններում
361Երեկ, 19:42
Անչափահասները Դավիթաշենում հրկիզել են սպորտային ակումբի էլեկտրական սնուցման համակարգը
197Երեկ, 17:24
Թուրքիայում աշակերտներ տեղափոխող ավտոբուս է վթարի ենթարկվել
342Երեկ, 16:00
Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի
135Երեկ, 11:48



