Ռուս տիեզերագնացը տիեզերքում գտնվելու ռեկորդ է սահմանել
![]() Ռուս տիեզերագնաց Օլեգ Կոնոնենկոն տիեզերքում անցկացրած ընդհանուր ժամանակի համաշխարհային ռեկորդ է սահմանել։ Կիրակի օրը՝ փետրվարի 4-ին, նա գերազանցել է մեկ այլ ռուս տիեզերագնաց Գենադի Պադալկայի ռեկորդն, ով տիեզերքում, ընդհանուր առմամբ, անցկացրել էր 878 օր 11 ժամ։ Սպասվում է, որ մինչև հունիսի 5-ը Կոնոնենկոն կդառնա պատմության մեջ առաջին մարդն, ով կմնա տիեզերքում 1000 օր։ Օլեգ Կոնոնենկոն իր առաջին թռիչքը տիեզերք կատարել է 2008 թվականին՝ «Սոյուզ» տիեզերանավի անձնակազմի կազմում։ Ներկայիս արշավախումբը հինգերորդն էր նրա կյանքում։ Ակնկալվում է, որ այն կավարտվի 2024 թվականի սեպտեմբերին, իսկ ավարտից հետո տիեզերագնացի թռիչքի ընդհանուր ժամանակը կկազմի 1100 օր։ Միջազգային համագործակցությունը տիեզերքում շարունակվում է՝ չնայած պատերազմին Այսօր միջազգային տիեզերակայանում միաժամանակ տեղակայվում են տիեզերագնացներ Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Դանիայից և Ճապոնիայից։ |

Starship-ն առաջին անգամ վերադարձել է մեկնարկային հարթակ՝ բռնվելով մեխանիկական «ձեռքեր»-մանիպուլյատորներով (լուսանկար, տեսանյութ)
88616.11.2026, 01:19
Հնագետներն Իսպանիայում հին հռոմեական արդյունաբերական մասշտաբի գինեգործության հետքեր են հայտնաբերել
42915.11.2026, 17:01
Հնագետները 5000 տարվա ութ հաց են հայտնաբերել, որոնք հրաշքով փրկվել են հրդեհից
49815.11.2026, 16:25
ԴՆԹ-ի վերլուծությունը բացահայտել է հին Իսպանիայում թաղված երկու մարդկանց միջև ազգակցական կապը
46208.11.2026, 18:49
Իսպանիայում հնագետները 19 հազար տարվա վաղեմության 280 ժայռապատկեր են հայտնաբերել
45108.11.2026, 17:01
Լիանա Խաչատրյանը դարձել է Միկրոէլեկտրոնիկայի 21-րդ միջազգային օլիմպիադայի հաղթողը
22606.11.2026, 00:36
