Հրապարակվել են զրոներով սկսվող համարանիշների մեկնարկային գները
![]() 2024 թ. փետրվարի 1-ից գործարկված էլեկտրոնային աճուրդի հարթակի միջոցով հնարավոր կլինի ձեռք բերել նոր չափորոշիչներով, նոր՝ առանձնահատուկ տեսակի հաշվառման համարանիշներ։ Նմանօրինակ համարանիշներ ձեռք բերել ցանկացող անձինք, աճուրդին ընդառաջ կարող են մասնակցել քվեարկությանը և դրա արդյունքներով ձևավորել այն համարանիշների ցանկը, որոնք քվեարկության արդյունքներով կդրվեն առաջին աճուրդին։ Քվեարկությունը սկսվելու է փետրվարի 2-ից և տևելու է 10 օր։ Auction.mia.gov.am հարթակի օգնությամբ դուք կարող եք ձեռք բերել տրանսպորտային միջոցների հաշվառման առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշներ՝ էլեկտրոնային աճուրդի միջոցով։ Մուտք գործելուց հետո քվեարկությանը մասնակցելու համար սեղմում եք մենյուի «Քվեարկություն» ներդիրին, այնուհետև լրացնում եք տրանսպորտային միջոցի հաշվառման համարանիշը և սեղմում «Քվեարկել» կոճակը։ Տրանսպորտային միջոցների հաշվառման առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշ երի հատկացման էլեկտրոնային առաջին աճուրդը կանցկացվի Հայ աստանիՀանրապետության ներքին գործերի նախարարի 2024 թ. փետրվարի 1 ի թիվ 1-Ն հրամանն ուժի մեջ մտնելուց հետո 30 օրվա մեջ, իսկ յուրաքանչյուր հաջորդ աճուրդն անց է կացվում 30 օրվա ընթացքում՝ հաշված նախորդ աճուրդի ավարտի օրվա հաջորդ օրվանից։ |

Այսօր որոշ հատվածներում արգելվում է տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
117Երեկ, 11:12
«Գոնե Տոյոտա Երևանը բացեք, ձեր մեքենաները չմնան առանց յուղ փոխելու». լրագրողը՝ Նիկոլ Փաշինյանին
11411.09.2026, 13:36
«Այսպես շարունակվելու դեպքում չի բացառվում, որ երթևեկությունը մի օր իսկապես կանգ առնի»․ Գառնիկ Դանիելյան
17708.09.2026, 15:18
«Ո՞վ է այս տաքսիների աշխատանքը վերահսկում, կատարյալ «ինքնիշխանություն է»». Տիգրան Դավուդյան
21103.09.2026, 18:42
«Խցանումների պատճառով չեմ վարում. պատկերացրեք՝ 30-40 րոպե ուշանամ». Նիկոլ Փաշինյան
20202.09.2026, 00:12
Ներդրվում է ապագա վարորդների որակյալ կրթության համակարգ
17727.08.2026, 23:54
