«Դդումը գնաց, դդմիկը եկավ». ակցիա՝ ԿԳՄՍՆ-ի դիմաց
![]() «Խոտանել Հայոց պատմության 7-րդ դասարանի դասագիրքը» նախաձեռնող խումբը կրկին բողոքի ակցիա է իրականացնում ԿԳՄՍ նախարարության շենքի մոտ: «Ամսի 29-ին դիմեցինք ԿԳՄՍ նախարարին, որպեսզի հրաժարական ներկայացնի, քանի որ իր վատ աշխատանքի արդյունքում բնագավառը կործանվում է: Ավելին, փորձեցինք ժամանակ տալ, նույնիսկ իր փոխարեն գրեցինք դիմումը, բայց հրաժարական չտվեց: Այսօրվանից սկսելու ենք միջոցառումների շարք. հույս ունենք՝ նախարարը հրաժարական կտա, նաև պահանջում ենք, որ դասագրքերը նորից գրվեն: Միջոցառումները սկսելու ենք իրազեկման աշխատանքներով՝ անմիջապես վաղը, հայտարարելու ենք ծաղրանկարի մրցույթ՝ «Դդումը գնաց, դդմիկը եկավ» թեմայով»,- լրագրողների հետ զրույցում ասել է նախաձեռնության անդամներից «Հայաստանի ժողովորդական շարժման» համակարգող Վազգեն Պետրոսյանը։ Հավաքվածները վանկարկեցին՝ «Դդմիկ, հեռացիր»: |

«Ֆիզիկայի ուսուցիչների կամավոր ատեստավորման քննությունը բողոք է առաջացրել մասնակիցների շրջանում»․ Նաիրի Հոխիկյան
16418.11.2026, 14:24
«Ուսումնական կիսամյակը մոտենում է ավարտին, իսկ դպրոցում ֆիզիկայի մասնագետ չկա»․ Արմեն Հովասափյան
14518.11.2026, 10:48
«Ազգային կրթությունը ՀՀ գոյության, ինքնիշխանության և ապագայի միակ վստահելի երաշխիքն է»․ Մհեր Մելքոնյան
19006.11.2026, 15:24
«Ուսուցչի հեղինակությունը խաթարելով՝ չենք կարող կառուցել անվտագ դպրոց». Սուսաննա Նազարյան
21304.11.2026, 23:48
Ծնողները դեմ են ծեծող դաստիարակի հեռացմանը. «Հրապարակ»
21903.11.2026, 09:00
«Դե արի ու երեխա կրթիր, երբ երկրիդ ճակատագիրը որոշողները գյադայական մակարդակի թատրոն են ներկայացնում». Կարին Տոնոյան
21130.10.2026, 14:30
