Կինը 4 ամիս խնամել է քրոջ դին` կարծելով, թե նա ծանր հիվանդ է
![]() Ռոստովի մարզում ապրող կինը 4 ամիս խնամել է մահացած քրոջը՝ մտածելով, որ նա ողջ է։ Նա չի կարողացել հաշտվել սիրելիի կորստի հետ, գրում է KVU Shakhty-ն։ Մահացածը շենքի բակում դադարել է հայտնվել անցյալ տարվա հոկտեմբերից։ Քույրը հարևանների հարցերին ի պատասխան ասել է, որ նա հիվանդ է, և ինքը խնամում է։ Հունվարի կեսերին բնակարանում խողովակ է պայթել, հարևանն ու սանտեխնիկը մտել են ներս։ Նրանցից մեկը հարցրել է տանտիրուհու քրոջ առողջական վիճակի մասին։ Քույրը նշել է, որ նա այնքան հիվանդ է, որ չի կարող շարժվել, ինքն է նրան լողացնում, կերակրում: Տղամարդը մտել է սենյակ, որտեղ պառկած է եղել «հիվանդ կինը» և ցնցվել՝ տեսնելով կնոջ մումիֆիկացված դին անկողնու վրա։ Հարևանը դուրս է եկել բնակարանից ու ոստիկանություն կանչել։ Կնոջ մահն առանց բռնության է եղել, իսկ նրա քրոջը հոգեբուժարան են ուղարկել, նշում է աղբյուրը։ |

Ավտոմեքենան ընկել է ձորակը, տուժածներից մեկը մահացել է
12701:12
Նոր հեղեղումներ Նեպալում. հայտարարվել է տարհանում (տեսանյութ)
17000:48
Ուկրաինայի ամենամեծ պողպատաձուլական գործարանը դադարեցրել է աշխատանքը
18600:36
Թրամփի «էներգետիկ հրադադարից» հետո Ռուսաստանը հարվածել է Ուկրաինայում գտնվող ջերմաէլեկտրակայանին և այլ օբյեկտների. կան զոհեր (տեսանյութ)
181Երեկ, 22:30
Վթարի հետևանքով մոտոցիկլավարը մահացել է
148Երեկ, 22:06
Իրանի փոխնախագահը հայտարարել է, որ միջուկային տեխնոլոգիաները պաշտպանված են ԱՄՆ-ի հարձակումներից
260Երեկ, 20:48
