«Մեծերը չեն մահանում». այսօր Պարույր Սևակի ծննդյան օրն է
![]() «Նորի՛ց չեն սիրում, սիրում են կրկի՛ն, սիրում են միայն ու միայն մեկին». Պարույր Սևակ Այսօր լրանում է բանաստեղծ, գրականագետ, թարգմանիչ, բանասիրական գիտությունների դոկտոր Պարույր Սևակի (Պարույր Ռաֆայելի Ղազարյան) ծննդյան 100-ամյակը։ «Մեծերը չեն մահանում: Մեծերը ձուլվում են մարդկանց հոգիներին, մտում մարդկանց սրտերը՝ սերնդե-սերունդ հարատևելու անխախտությամբ... Անչափելի և խոր և երկնամերձ բարձր սքանչելիքներ տվեց մեզ Պարույր Սեվակը... Նրա մեծությունը գնահատողը ժամանակներն են, որ կան ու լինելու են: Ժողովրդի անբիծ սերը այն հուշարձանն է, որ ստեղծել է ինքը՝ մեծ բանստեղծը: Այդ սերը մաքուր ու հավերժական է: Գնալով այդ սերը կթանձրանա և կծավալվի գարնան զարթոնքի նման՝ հիացմունք և ուրախություն բերելով ժամանակի ու տարածության հեռուներում իրար հաջորդող սերունդներին...». Սերո Խանզադյան: «Տասնամյակներ է, ինչ Պարույր Սևակը իր ժողովրդի ու գրականության մեջ ապրում է մեկ ուրի՜շ կյանքով: Այդ ուրի՜շ կյանքը՝ բացակա, բայց ներկա գոյությունը, վիճակված է միայն մեծերին, նրա՜նց, ովքեր գալիս են ու չեն գնում, նրա՜նց, ում անունն ու գործը հավերժորեն ապրում ու մասնակցում է կյանքի կենդանի հորձանքին: Նրանք դառնում են լույս ու ոգի, բոլորի մեջ խոսող, բոլորի հետ զրուցող մի հարազատ ու մտերիմ ձայն, որոնց սպասում են, որոնց ապավինում: Այդ տարիների ընթացքում երբեք չի լռել նրա ձայնը, նա աոաջվա պես մասնակցել է բոլոր գրական ասուլիսներին, բոլոր բանավեճերին ու զրույցներին: Նրա մասին էլի խոսել են, ինչպես ապրող բանաստեղծի մասին են խոսում, փորձել են առնչվել նրա գրական ու մարդկային նկարագրին, փորձել են հասկանալ նրան, ճանաչել նրան ու հաղորդակցվել նրա հետ: Նրա ներկայությունը (ավա՜ղ, նաև բացակայությունը) զգացվել է միշտ և ամենուր, երբ խոսք է ասվել ժամանակակից գրականության մասին, ժամանակակից գրականության հեռանկարների մասին: Նրա ներկայությունը զգացվել է, քանի որ նա ապրել է բոլորի մեջ ե բոլորի հետ, քանի որ մեծերի ժամասակը երբեք չի վերջանում..․» |

Գիտնականները կազմել են պատմության մեջ ամենասարսափելի ֆիլմերի ցանկը՝ չափելով դիտողների սրտի զարկերը
41400:43
Մահացել է Դավիթ Մուրադյանը
139Երեկ, 12:54
Թուրքիայի ափերի մոտ հայտնաբերվել է աշխարհի ամենահին խորտակված նավերից մեկը (լուսանկար, տեսանյութ)
88918.10.2026, 00:42
«Եվ մի՛ տանիր զմեզ… պաշտպանության խորհրդավոր գրերը». Մատենադարանում առաջին անգամ ներկայացվել է ձեռագիր հմայիլների հավաքածուն (լուսանկար)
22617.10.2026, 23:42
Երևանի Մոսկովյան փողոցում տեղադրվել է բարերար Լևոն Հայրապետյանի հուշատախտակը (տեսանյութ)
22817.10.2026, 19:54
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենն այցելել է Զվարթնոց տաճար
24717.10.2026, 15:06
