Ադրբեջանցիներն Արավուսում հարյուրավոր ոչխարներ են գողացել. սահմանապահներին արգելված է կրակ բացել
2226
Ուրբաթ, 19 հունվարի, 2024 թ., 18:48
![]() Այսօր Տեղ համայնքի Արավուս բնակավայրի սահմանին թվով 5 ադրբեջանցիներ 200-ից ավելի ոչխար են գողացել։ Տեղի ավագանու անդամ Արգամ Հովսեփյանը ճշտել է. «Արոտի ժամանակ է եղել։ Մի քիչ մոտիկացել են իրենց սահմանին, իրենք էլ գողացել, տարել են։ Հովիվը 73-ին վերցրել, փախել է, էն 230-ը տարել են»։ Գյուղացիները դժգոհել են, որ սահմանը այդ հատվածում հսկում են աշխահազորայինները, սակայն նրանց կրակելու իրավունք չեն տալիս: Ոչխարների տերը լրագրողների հետ զրույցում նշել է, որ կենդանիներին ձեռք էր բերել վարկով, նրանց մեծ մասը նորածին գառներ ունեն, որոնք շուտով կսատկեն սովից: Պաշտպանության նախարարությունից լրատվամիջոցներին հայտնել են, որ ոչխարների՝ ադրբեջանական կողմ անցնելու վերաբերյալ հանգամանքներն այս պահին ուսումնասիրվում են պատկան մարմինների կողմից: |

«Իսկ ո՞վ է որոշել, որ Շաքիի ջրվեժը պետք է «միացնեն» առավոտյան ժամը 11:00-ին». Շիրակ Բունիաթյան (տեսանյութ)
7801:06
«Ամբողջ քաղաքում սոսիները ծանրագույն վիճակում են». Քրիստինա Վարդանյան (տեսանյութ)
18204.10.2026, 21:48
«Մթնոլորտի համաշխարհային նոր վերլուծությունը մտահոգիչ պատկեր է բացահայտել»․ Լևոն Ազիզյան
14203.10.2026, 15:18
«Միջուկային փտախտը դեռ ծառը հատելու ցուցում չէ»․ Քրիստինա Վարդանյան (լուսանկար)
15330.09.2026, 10:18
«Ամեն դիպլոմ ունեցողին ոլորտ չեն վստահում»․ Քրիստինա Վարդանյան
18126.09.2026, 14:30
Շտապ ստորագրահավաք՝ ընդդեմ թափառող շների. ԱԺ ներկայացնելու համար անհրաժեշտ է 50 հազար ձայն
21723.09.2026, 23:48
