«Մանկավարժները դիմել են ԿԳՄՍՆ՝ առաջարկելով Հայոց պատմություն առարկան վերանվանել Հայաստանի պատմություն»․ վարչապետ
![]() «Վերջերս իմացա, որ մի խումբ մանկավարժներ, գիտնականներ, մասնագետներ դիմել են ԿԳՄՍՆ՝ առաջարկելով դպրոցներում դասավանդվող Հայոց պատմություն առարկան վերանվանել Հայաստանի պատմություն։ Անկեղծ ասած՝ առաջարկն ինձ ցնցեց․ ինքս ինձ մեղադրեցի, որ էդ նրբությունը չեմ նկատել»,- Գավառում՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստի ժամանակ, ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ խորքային, բովանդակային լուրջ տարբերություն կա․ «Հայ ժողովրդի պատմությունը ենթադրում է պետականության բացակայության պատմություն՝ պետականության լինելիության դրվագներով, իսկ Հայաստանի պատմությունը ենթադրում է պետականության պատմություն՝ պետականության բացակայության դրվագներով։ Այսինքն, առաջին պատմությունը պետության բացակայության մասին է, որը երբեմն ընդհատվել է պետություն ունենալով, իսկ երկրորդը՝ պետության պատմություն է, որը երբեմն ընդհատվել է պետություն չունենալով։ Էս կարգի հարցեր կան, որոնք շատ կարևոր են»։ |

«Ոստիկանությունն ու ՔԿ-ն պատրաստվո՞ւմ են հայտնել՝ պահպանվե՞լ են դեպքին վերաբերող բոլոր տեսագրությունները». Մհեր Կարագոզյան
7201:00
Հաքերները գաղտնի զեկույցներ են հրապարակել Բեռլինի ԱԹՍ-ների նկատմամբ խոցելիության մասին
9700:00
«Սարսափելի է, որ Հայաստանի իշխանության բարձրաստիճան որևէ ներկայացուցիչ պատշաճ կերպով չի խոսում Ջերմուկի մարտերի մասին». Սոնա Աղեկյան
93Երեկ, 23:18
«Շարունակելու ենք բարձրաձայնել Ադրբեջանի կողմից Ղարաբաղի հայերին էթնիկ զտման ենթարկելու ու դրա հետքերը ջնջելու փաստերը». Դանիել Իոաննիսյան
63Երեկ, 22:48
«Թե այս ժողովրդին անկախությունից ի վեր իրապես կրթած լինեին, իրար աջուձախ ամեն օր չէին փրթի». Վահե Գրիգորյան
65Երեկ, 22:30
«Ո՛չ առևտուրը, ո՛չ բարեկամական հարաբերությունները, ո՛չ խաղաղությունը նրանց չեն զսպելու, եթե դիմացն ուժ չլինի». Դավիթ Մանուկյան
100Երեկ, 22:12
