Խոտանել խեղաթյուրված դասագիրքը. հայտարարություն
![]() Նոր Հանրակրթական Պետական Չափորոշիչի (ՀՊՉ) համաձայն գրված և ՀՀ Կրթության Գիտության Մշակույթի եւ Սպորտի (ԿԳՄՍ) նախարարության կողմից երաշխավորված «Հայոց պատմություն» 7-րդ դասարանի միակ դասագրքի՝ (հեղինակ՝ Սմբատ Հովհաննիսյան) մերժվել է հայկական բազմաթիվ ակադեմիական հիմնարկների, պատմաբանների, մանկավարժների և հասարակական գործիչների կողմից: Շատ փորձագետների կարծիքով՝ նոր դասագիրքն ունի բովանդակային լուրջ բացեր և ապազգային մոտեցում։ Դասագրքի հեղինակը փորձում է պաշտպանել իր աշխատանքը: Հարկ է նշել, որ պարոն Հովհաննիսյանը գրքի միակ հեղինակն է՝ խմբագիր ունենալով կնոջը, մինչդեռ քաղաքակիրթ աշխարհում նման դասագրքեր հրատարակվում են մի խումբ փորձագետների, համահեղինակների կողմից։ Տվյալ նախարարությունը դեռևս որևէ գործնական քայլ չի ձեռնարկել նախարարության կողմից երաշխավորված կամ հովանավորվող սոյն աղմկահարույց դասագրքի դեմ բարձրացված արդարացի բողոքի վերաբերյալ, մինչդեռ գիրքն արդեն աշակերտների ձեռքում է, և դասերը սկսվել են։ Հանդիպման ներկաները որոշել են ժողովը բաց պահել ՝ հրավիրելով այս խնդրով մտահոգ բոլոր գործընկերները միանալ այս նախաձեռնությանը, քանի դեռ ՀՀ ԿԳՄՍ-ն չի դադարեցրել նշված դասագրքի օգտագործումը մեր հայրենիքի դպրոցներում և չի ստանձնել բարեփոխել դրա վտանգավոր և ապազգային բովանդակությունը։ |

«Ֆիզիկայի ուսուցիչների կամավոր ատեստավորման քննությունը բողոք է առաջացրել մասնակիցների շրջանում»․ Նաիրի Հոխիկյան
16418.11.2026, 14:24
«Ուսումնական կիսամյակը մոտենում է ավարտին, իսկ դպրոցում ֆիզիկայի մասնագետ չկա»․ Արմեն Հովասափյան
14518.11.2026, 10:48
«Ազգային կրթությունը ՀՀ գոյության, ինքնիշխանության և ապագայի միակ վստահելի երաշխիքն է»․ Մհեր Մելքոնյան
19006.11.2026, 15:24
«Ուսուցչի հեղինակությունը խաթարելով՝ չենք կարող կառուցել անվտագ դպրոց». Սուսաննա Նազարյան
21304.11.2026, 23:48
Ծնողները դեմ են ծեծող դաստիարակի հեռացմանը. «Հրապարակ»
21903.11.2026, 09:00
«Դե արի ու երեխա կրթիր, երբ երկրիդ ճակատագիրը որոշողները գյադայական մակարդակի թատրոն են ներկայացնում». Կարին Տոնոյան
21130.10.2026, 14:30
