«Ինձ ազատել են, որովհետև պայքարում էի կոռուպցիոն համակարգի դեմ»․ Դավիթ Խիթարյան․ «Հրապարակ»
![]() 2023-ի դեկտեմբերի վերջին Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի որոշմամբ ռեկտոր Դավիթ Խիթարյանն անսպասելիորեն ազատվեց աշխատանքից: Սա արդեն երկրորդ դեպքն է, որ իշխանությունը փորձում է ռեկտորին ազատել աշխատանքից: Նախորդ անգամ 2023-ի սեպտեմբերին էին դադարեցրել նրա լիազորությունները՝ Հակակոռուպցիոն դատարանում քննվող գործի պատճառով, սակայն որոշ ժամանակ անց դատարանը վերականգնել էր ռեկտորի լիազորությունները: «Հրապարակ»-ը զրուցել է Դավիթ Խիթարյանի հետ՝ պարզելու, թե ո՞րն է պաշտոնանկության պատճառը: - Պատճառն այն է, որ պայքարում էի կոռուպցիոն համակարգի դեմ: Գործիքակազմերն ու ամեն բան այնպես էին դրված, որ քննությունների 60 տոկոսը ծածկագրված էին՝ փակ եւ գաղտնի: Կային մարդիկ, որոնց դա, փաստորեն, ձեռք չէր տալիս, քանի որ եթե փոփոխություններ լինեին, պետք է նրանք ուղղակի զուտ աշխատավարձով աշխատեին, իսկ իրենք երեւի սովոր էին երկար տարիներ կոռուպցիոն համակարգով… բայց վատն այն է, որ իրենց հովանավոր կանգնեցին հոգաբարձուների խորհրդի նախագահ Կարեն Գիլոյանը եւ նույն խորհրդի անդամ Գոհար Մամիկոնյանը: - Դատարա՞ն եք դիմելու՝ վերականգնվելու հարցով: - Շուտով: Դեռ ժամանակ ունենք: Այդ փուլի մեջ ենք: Նախորդ տարվա սեպտեմբերին իմ լիազորությունները կասեցվել էին՝ քրեական գործի շրջանակներում, սակայն այդ գործը, իմ կարծիքով, էլի կազմակերպված էր այս ուժերի կողմից, բայց դատարանի որոշմամբ ես կարողացա իմ լիազորությունները վերականգնել: Մանրամասները՝ թերթի համարում։ |

«PISA-ի աղմուկը կանցնի․ հետո՞»․ Տիգրան Ջրբաշյան
119Երեկ, 15:12
«PISA-ն բացահայտեց ոչ միայն կրթական, այլև հասարակական խորքային խնդիրները»․ Վլադիմիր Մարտիրոսյան
150Երեկ, 13:18
«Տեսեք դպրոցներից մեկի 8-րդ դասարանի առարկաների ցանկը»․ Պեդրո Զարոկյան
198Երեկ, 13:06
Պետությունը կշարունակի փոխհատուցել արցախցի ուսանողների ուսման վարձը
13812.09.2026, 16:36
«Հենց այն աշակերտի կրթության արդյունքն ենք տեսնում, որը 2018 թվականին է սկսել է հաճախել դպրոց»․ Սևակ Խաչատրյան
17212.09.2026, 01:06
«Հենց ինքը և կառավարությունն են մեղավոր «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ձախողման համար»․ Ոսկան Սարգսյան
15212.09.2026, 00:06
