Միջին մասնագիտական կրթությամբ ուսուցիչների բողոքի ակցիան՝ ուղիղ միացմամբ
![]() Միջին մասնագիտական կրթություն ունեցող ուսուցիչները բողոքի ակցիա են իրականացնում ԿԳՄՍՆ-ի մոտ՝ դժգոհելով Կառավարության որոշումից: Վերջինների խոսքով՝ ատեստավորման հետևանքով իրենք մնացել են առանց աշխատանքի: «Կամավորն անցնելուց հետո 57 միավոր եմ հավաքել, ինձ ազատել են աշխատանքից: Նամակ եմ գրել նախարարություն, ասել են՝ մենք ձեզ հնարավորություն ենք տվել բարձրագույնն ավարտելու, չեք սովորել, ու սա հաշվի առնելով, կամավորի շեմն էլ չեք հաղթահարել, դուրս եք մնում»,- ասաց ուսուցիչներից մեկը: Հիշեցնենք՝ ամիսներ առաջ ԿԳՄՍ նախարարն ԱԺ-ում հայտարարել էր, որ 12 տարի առաջ «Հանրակրթության մասին» օրենքով պետությունը սահմանել է պահանջ, որպեսզի ուսուցիչները պարտադիր ունենան բարձրագույն կրթություն: Տրվել է որոշակի ժամանակահատված, որպեսզի ուսուցիչները բարձրագույն կրթություն ստանան: Շատ ուսուցիչներ օգտվել են այդ հնարավորությունից: Սակայն ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ավելի քան 1300 ուսուցիչներ չեն ստացել բարձրագույն կրթություն, և այսօր դպրոցներում դասավանդում են՝ ունենալով միջին մասնագիտական կրթություն: Նախարարն ասել էր, որ առաջարկվում է այդ ուսուցիչներին հնարավորություն տալ, որպեսզի նրանք կարողանան մասնակցել կամավոր ատեստավորման գործընթացին: Եթե կամավոր ատեստավորման արդյունքում տվյալ ուսուցիչը հավաքի 60 տոկոս և ավելի, ապա նրան հնարավորություն կտրվի շարունակելու ուսուցչական աշխատանքը: |

«PISA-ի աղմուկը կանցնի․ հետո՞»․ Տիգրան Ջրբաշյան
119Երեկ, 15:12
«PISA-ն բացահայտեց ոչ միայն կրթական, այլև հասարակական խորքային խնդիրները»․ Վլադիմիր Մարտիրոսյան
150Երեկ, 13:18
«Տեսեք դպրոցներից մեկի 8-րդ դասարանի առարկաների ցանկը»․ Պեդրո Զարոկյան
198Երեկ, 13:06
Պետությունը կշարունակի փոխհատուցել արցախցի ուսանողների ուսման վարձը
13812.09.2026, 16:36
«Հենց այն աշակերտի կրթության արդյունքն ենք տեսնում, որը 2018 թվականին է սկսել է հաճախել դպրոց»․ Սևակ Խաչատրյան
17212.09.2026, 01:06
«Հենց ինքը և կառավարությունն են մեղավոր «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ձախողման համար»․ Ոսկան Սարգսյան
15212.09.2026, 00:06
