Ճապոնիան 37 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինային ԱԹՍ-երի հայտնաբերման համակարգերի համար
![]() Ճապոնիայի կառավարությունը 37 միլիոն դոլար կուղարկի ՆԱՏՕ-ի հիմնադրամ, որը կուղղվի նաև Ուկրաինային անօդաչու թռչող սարքերի հայտնաբերման համակարգեր տրամադրելու համար։ Այս մասին Կիևում հայտարարել է Ճապոնիայի արտգործնախարար Յոկո Կամիկավան՝ Ուկրաինայի ԱԳՆ ղեկավար Դմիտրի Կուլեբայի հետ բանակցությունների ժամանակ։ «Ճապոնիան վճռական է՝ աջակցելու Ուկրաինային խաղաղություն վերականգնելու հարցում: Ես զգում եմ, թե ինչ լարված իրավիճակ է այժմ Ուկրաինայում։ Եվս մեկ անգամ խստորեն դատապարտում եմ Ռուսաստանի հրթիռային հարձակումները, հատկապես՝ Ամանորին»,- ասել է ճապոնացի նախարարը։ Կամիկավան նաև խոստացել է Ուկրաինային հինգ շարժական գազատուրբինային գեներատորներ տրամադրել, որոնք պետք է օգնեն ձմռանը էլեկտրաֆիկացմանը։ Նշենք, որ Ուկրաինայում ռազմական հակամարտության սրումից հետո Տոկիոն Կիևին տրամադրել է ավելի քան 7,6 մլրդ դոլարի մարդասիրական, պարենային, ֆինանսական և այլ օգնություն։ Կամիկավան, ով արտասահմանյան շրջագայության մեջ է՝ դեպի Եվրոպա և Հյուսիսային Ամերիկա, կիրակի օրը չհայտարարված այցով ժամանել է Ուկրաինա: |

«Ասիմետրիկ պայքարը Հայաստանի պարագայում ենթադրում է հենց պայքար քաղաքական տիրույթում». Հակոբ Բադալյան
66Երեկ, 23:48
«Եթե հաջողվի համաձայնության գալ, դա առաջին հերթին վերաբերվելու է «ազդեցության նոր գոտիների» գծմանը». Գարիկ Քեռյան
68Երեկ, 23:24
Նավթային բիծը մոտենում է ԱՄԷ-ի ափերին
125Երեկ, 23:18
«ԱԱԾ անունից մոլորեցրել են քաղաքացիներին և հափշտակել ավելի քան 1 մլրդ դրամ»․ ՔԿ (տեսանյութ)
101Երեկ, 22:54
Երևան-Կապան-Երևան թռիչքները ժամանակավորապես կդադարեցվեն
109Երեկ, 22:30
«Հայաստանի և Ադրբեջանի միջև փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ»․ ԱԱԾ
94Երեկ, 22:12
