Ֆրանսիան պերսոնա նոն գրատա է հայտարարել ադրբեջանցի դիվանագետներին
![]() Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության տարածած հաղորդագրությունում ասվում է, որ ի պատասխան Ադրբեջանի գործողությունների, Ֆրանսիան պերսոնա նոն գրատա է հայտարարել Փարիզում այդ երկրի դեսպանատան երկու աշխատակցի։ Նախօրեին Բաքվում Ֆրանսիայի դեսպանատան երկու աշխատակիցներ պերսոնա նոն գրատա էին հայտարարվել։ Որոշման համաձայն, դիվանագետներին խնդրել են երկօրյա ժամկետում լքել Ադրբեջանը։ ԱԳՆ-ն չի հրապարակել, թե ինչում են նրանց մեղադրում։ Նոյեմբերին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ֆրանսիային մեղադրել էր Հարավային Կովկասում կայունությունը խախտելու մեջ։ Նրա խոսքով, Փարիզը «միլիտարիստական քաղաքականություն է վարում, զինում է Հայաստանին և խրախուսում Հայաստանում ռևանշիստական ուժերին»։ Ալիևը մեկ անգամ չէ, որ նմանատիպ մեղադրանքներ է հնչեցրել Ֆրանսիայի հասցեին։ |

«Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով ու բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը»․ Նիկոլ Փաշինյան
10113:12
Հայաստանի, Միացյալ Նահանգների և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը
19210:07
ՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր Վարդանյանը
134Երեկ, 12:24
Մեկնարկում է նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը
16004.11.2026, 16:12
«Նախաձեռնված քրեական վարույթով 36 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում». ՔԿ
14004.11.2026, 15:24
Գյումրու Կարա-Մուրզայի անվան պետական երաժշտական քոլեջի փոխտնօրենը մեղադրվում է կաշառք ստանալու մեջ (տեսանյութ)
13704.11.2026, 12:06
