Սպիտակի ոլորաններում 700-ից ավելի ավտոմեքենաներ չեն կարողանում տեղաշարժվել
![]() Այսօր՝ դեկտեմբերի 24-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Արագածոտնի և Լոռու մարզերում 5 ժամից ավելի տեղացող առատ ձյան պատճառով: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Ալագյազ գյուղից մինչև Սպիտակի ոլորաններ ուժեղացված ծառայության են անցել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի պարեկները: Մոտ 15 կմ երկարությամբ, որտեղ չեն կարողանում տեղաշարժվել 700-ից ավելի ավտոմեքենաներ, այդ թվում բեռնատարներ, ավտոբուսներ, պարեկները ծառայություն են անցկացնում անգամ ոտքով, 250-ից ավելի ավտոմեքենաներ պարեկները քաղաքացիների հետ դուրս են բերել ձնակույտերից. ավտոմեքենաների մի մասի անվադողերն ամառային են։ Պարեկները ժամանակավորապես արգելում են բեռնատարների շարժը, քանի որ նրանք խցանում են առաջացնում ձյան ու սառույցով պատված ճանապարհներին։ Տեղի ճանշինը և ճանապարհը սպասարկող ճանշինականները ոչ մի աշխատանք չեն կատարել ճանապարհը ձնից մաքրելու, մերկասառույցը աղ ու ավազով մշակելու ուղղությամբ։
|

«Պետք է վերացնել թեք կայանման նշաններն ու գծանշումները․ դրանք հակասում են գործող նորմերին»․ Արտակ Գաբոյան
17429.09.2026, 18:06
«Երևանի կենտրոնում պարեկային ծառայությունը պետք է ավելի խիստ վերահսկողություն իրականացնի». Վահան Բաբայան
17429.09.2026, 00:24
«2 կիլոմետրանոց խցանում՝ թեթև ավտովթարի պատճառով»․ Նաիրի Սարգսյան (տեսանյութ)
21825.09.2026, 13:24
«Երևանում երթևեկությունը վերածվում է լուրջ խնդրի»․ Վահան Բաբայան
18023.09.2026, 12:54
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
22122.09.2026, 21:24
ՆԳՆ-ն՝ երթևեկության սահմանափակումների մասին
13221.09.2026, 10:30
