Արգենտինացիները փողոց են դուրս եկել՝ ընդդեմ նախագահի ստորագրած հրամանագրի
![]() Հազարավոր արգենտինացիներ դուրս են եկել փողոց՝ բողոքելով նոր կառավարության տնտեսական արմատական միջոցառումների դեմ, հայտնում է Euronews-ը: Հրամանագրում ասվում է, որ անհրաժեշտ է արտակարգ դրություն հայտարարել տնտեսական, ֆինանսական, հարկաբյուջետային, վարչական, կենսաթոշակային, սակագնային և սոցիալական, ինչպես նաև առողջապահության ոլորտներում: Հրամանագիրը պարունակում է ավելի քան 360 հոդված, որոնց մեծ մասը չեղյալ են հայտարարում գործող օրենքները կամ փոփոխություններ են կատարում դրանցում: Այն կարող է չեղարկվել միայն այն դեպքում, եթե խորհրդարանի երկու պալատներն անվավեր ճանաչեն: Պետության ղեկավարը թվարկել է 30 հիմնական բարեփոխումները, որոնք ներառում են գների կարգավորումից հրաժարվելը, միջազգային առևտրի պարզեցման համար մաքսային կանոնների փոփոխությունը, պետական ընկերությունների մասնավորեցման նախապատրաստումը և արտահանման սահմանափակումների սահմանման արգելքը: |

«Այս լուսացույցը, թերևս, ամենալավն է նկարագրում Երևանի երթևեկության վիճակը»․ Հակոբ Կարապետյան
10319:06
«Ինչու պարզկա ձմեռը միշտ չէ, որ լավ նորություն է էներգետիկ ոլորտի համար»․ Լևոն Ազիզյան
13316:48
«Բա սակագինն ինչո՞ւ չի իջնում»․ Արամ Վարդևանյան (տեսանյութ)
12516:00
«Շարունակում ենք ուսումնասիրել տարբեր երկրների սահմանադրությունների բնապահպանական բաղադրիչները»․ Օլեգ Դուլգարյան
13115:06
Ոստիկանները խուլիգանության մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել (տեսանյութ)
14610:42
«Երկրագնդի վրա գրանցվել է ջերմաստիճանային ռեկորդ»․ Լևոն Ազիզյան (տեսանյութ)
14809:42
