ՄԱԿ-ը մեղադրում է Ռուսաստանին
![]() Ռուսաստանին «չհաջողվեց համարժեք միջոցներ ձեռնարկել Ուկրաինայում խաղաղ բնակիչներին պաշտպանելու համար», և կան նշաններ, որ ռուսական զորքերը ռազմական հանցագործություններ են կատարել, ասել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Ֆոլքեր Թըրքը: Խախտումները ներառում են 142 խաղաղ բնակիչների մահապատիժներ այն պահից, երբ Ռուսաստանը ներխուժեց Ուկրաինա անցյալ փետրվարին, ինչպես նաև առևանգումներ, խոշտանգումներ և դաժան վերաբերմունք կալանավորների նկատմամբ, ներառյալ սեռական բռնությունը, Ժնևում Մարդու իրավունքների խորհրդին ասել է Թըրքը: «Ռուսաստանի Դաշնությունը համարժեք միջոցներ չի ձեռնարկել քաղաքացիական անձանց և քաղաքացիական օբյեկտներն իրենց հարձակումների հետևանքներից պաշտպանելու համար»,- ասել է Թըրքը: Նրա խոսքով, երկու երկրների, հատկապես Ռուսաստանի զինված ուժերը պետք է հարգեն մարդու իրավունքները և մարդասիրական իրավունքը։ «Նրանք պետք է դադարեցնեն մեծ տարածք ընդգրկող պայթուցիկ զենքի օգտագործումը բնակեցված վայրերում և կազմեն ականների տեղակայման մանրամասն քարտեզ», - ասել է Թըրքը: Ի պատասխան՝ ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցչությունը մեղադրել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակին ուկրաինացի զինվորականների կողմից իբր կատարված հանցագործությունների «մաքրման» համար։ |

«Անտեսվում են Դիլիջանի աղբավայրում գրեթե ամեն օր տեղի ունեցող հրդեհները»․ Ոսկան Սարգսյան
10101:12
«Իբրև թե չկռված Արցախի պաշտպանության բանակի հերոսական ճակատամարտերից մեկը». Դավիթ Թորոսյան (տեսանյութ)
14901:06
«Դեպքը տեղի չի ունեցել շինարարական աշխատանքի ընթացքում, մահացածները մեր աշխատակիցները չեն»․ «Դեֆանս Հաուզինգ»
11900:12
«Ամերիկացի գործիչների հետ հանդիպմանն անդրադարձ կատարվեց Հայոց Եկեղեցու ազգապահպան առաքելությանը»․ Մայր Աթոռ
114Երեկ, 23:54
«Խիստ կասկածում եմ, որ Գագիկ Ծառուկյանը սաղ-սալամաթ բանտից դուրս կգա». Արգիշտի Կիվիրյան
154Երեկ, 23:48
Հովհաննես Աբրահամյանը կգլխավորի ՔՊ-ի ցուցակը Աբովյանի ՏԻՄ ընտրություններում
96Երեկ, 23:00
