Թափառող շների հարձակումների առնչությամբ ՄԻՊ-ը նախաձեռնել է ուսումնասիրության ընթացակարգ
![]() Երևանում և ՀՀ մարզերում թափառող շների՝ մարդկանց, այդ թվում՝ երեխաների վրա, պարբերաբար հարձակումների առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված բողոքների, թեժ գծին ստացված ահազանգերի, ինչպես նաև հրապարակային տեղեկությունների հիման վրա Պաշտպանի հանձնարարությամբ անմիջապես նախաձեռնվել է ուսումնասիրության ընթացակարգ։ Ստացված տեղեկությունների համաձայն՝ թափառող շները մարդկանց լուրջ վնասվածքներ են պատճառել։ Ավելին, դպրոցի ճանապարհին առկա աղբակույտի շուրջը թափառող 5 շների հարձակման հետևանքով արձանագրվել է երեխայի մահվան դեպք։ Հաշվի առնելով մարդու իրավունքների խախտումների վտանգավորության աստիճանն ու խնդրի հրատապությունը՝ Պաշտպանը, ինչպես յուրաքանչյուր դեպքով, այնպես էլ համակարգային հարցերի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու պահանջով գրություններ է հասցեագրել իրավասու մարմիններին։ Մարդու իրավունքների պաշտպանը հատուկ ընդգծում է, որ մարդկանց վրա թափառող շների հարձակման դեպքերը կանխելու ուղղությամբ պետությունը պետք է մշակի ավելի արդյունավետ և գործուն մեխանիզմներ, որոնք առավելագույնս կնպաստեն խնդրի լուծմանը և կապահովեն մարդու իրավունքների արդյունավետ պաշտպանությունը։ Ընդ որում, նշված միջոցառումները պետք է կրեն համալիր բնույթ: Այս տեսանկյունից կարևոր է նաև համայնքներում աղբահանության և սանիտարական մաքրման աշխատանքների ապահովումը։ Խնդրի արդյունավետ լուծման համար անհրաժեշտ են համատեղ ջանքեր ու մասնագիտական քննարկումներ բոլոր շահագրգիռ կողմերի, այդ թվում՝ կենդանիների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունների հետ։ Աղբյուրը` ՀՀ ՄԻՊ |

«Իսկ ո՞վ է որոշել, որ Շաքիի ջրվեժը պետք է «միացնեն» առավոտյան ժամը 11:00-ին». Շիրակ Բունիաթյան (տեսանյութ)
7801:06
«Ամբողջ քաղաքում սոսիները ծանրագույն վիճակում են». Քրիստինա Վարդանյան (տեսանյութ)
18204.10.2026, 21:48
«Մթնոլորտի համաշխարհային նոր վերլուծությունը մտահոգիչ պատկեր է բացահայտել»․ Լևոն Ազիզյան
14203.10.2026, 15:18
«Միջուկային փտախտը դեռ ծառը հատելու ցուցում չէ»․ Քրիստինա Վարդանյան (լուսանկար)
15330.09.2026, 10:18
«Ամեն դիպլոմ ունեցողին ոլորտ չեն վստահում»․ Քրիստինա Վարդանյան
18126.09.2026, 14:30
Շտապ ստորագրահավաք՝ ընդդեմ թափառող շների. ԱԺ ներկայացնելու համար անհրաժեշտ է 50 հազար ձայն
21723.09.2026, 23:48
