Հռոմի պապը թույլ է տվել միասեռ զույգերին օրհնել, բայց չպսակադրել
![]() Վատիկանը քահանաներին թույլատրել է օրհնել միասեռ զույգերին, սակայն նրանց համար պսակադրություններ կամ պսակադրության արարողություններ չկատարել։ Այս նորամուծությամբ «Fiducia supplicans» հռչակագիրը հրապարակվել է Հավատքի վարդապետության դիսկեստրի կողմից, և Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը հաստատել է այն, հայտնում է Vatican News-ը։ Հռչակագրում նշվում է, որ ամուսնության վերաբերյալ եկեղեցու վարդապետությունը չի փոխվում, և օրհնություն տալու կարողությունը չի նշանակում, որ եկեղեցին հավանություն է տալիս միասեռ ամուսնություններին: Բացի այդ, նման օրհնությունը ոչ մի կերպ չպետք է նմանվի հարսանեկան արարողության։ «Երբ երկու հոգի օրհնություն են խնդրում, նույնիսկ եթե նրանց ամուսնական կարգավիճակը «անկանոն» է, ձեռնադրված հոգևորականը կարող է օրհնություն տալ: Այնուամենայնիվ, հովվական օրհնության այս ժեստը չպետք է պարունակի հարսանեկան արարողության նմանվող որևէ տարր»,- ասվում է հաղորդագրության մեջ: |

«Ասիմետրիկ պայքարը Հայաստանի պարագայում ենթադրում է հենց պայքար քաղաքական տիրույթում». Հակոբ Բադալյան
66Երեկ, 23:48
«Եթե հաջողվի համաձայնության գալ, դա առաջին հերթին վերաբերվելու է «ազդեցության նոր գոտիների» գծմանը». Գարիկ Քեռյան
68Երեկ, 23:24
Նավթային բիծը մոտենում է ԱՄԷ-ի ափերին
125Երեկ, 23:18
«ԱԱԾ անունից մոլորեցրել են քաղաքացիներին և հափշտակել ավելի քան 1 մլրդ դրամ»․ ՔԿ (տեսանյութ)
101Երեկ, 22:54
Երևան-Կապան-Երևան թռիչքները ժամանակավորապես կդադարեցվեն
109Երեկ, 22:30
«Հայաստանի և Ադրբեջանի միջև փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ»․ ԱԱԾ
94Երեկ, 22:12
