Մետրոյում խայտառակ վիճակը շարունակվում է․ «Մայր Հայաստան»
![]() «Մայր Հայաստան» ժողովրդական շարժման հաղորդագրությունը՝ կից տեսանյութով․ «Նոյեմբերի 29-ին Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամներն ու փորձագետը, քաղաքացիների բողոքների հիման վրա, ուսումնասիրություն էին իրականացրել Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենում։ Քաղաքացիները դժգոհում էին, որ առավոտյան ժամը 08։00-09։00-ի ընթացքում գնացքները մոտենում են 4-6 րոպե պարբերականությամբ և արդեն «Գործարանային» ու «Սասունցի Դավիթ» կայարաններում իրենք դժվարությամբ են կարողանում տեղ գտնել վագոններում, իսկ քաղաքացիների զգալի մասն էլ մնում է կայարաններում։ Այցելության մասին նախապես տեղեկացրել էինք մետրոյի տնօրինությանը, ինչը հնարավորություն էր տվել նրանց այդ օրը կարգավորել եղած խնդիրները։ Մեր այցելության ընթացքում գնացքներն աշխատում էին 2-3 րոպե պարբերականությամբ, սակայն այդ դեպքում էլ նկատվում էին դեպքեր, երբ քաղաքացիները մնում էին կայարաններում, քանի որ վագոններում բացարձակ տեղավորվելու հնարավորություն չկար։ Աղբյուրը` «Մայր Հայաստան» ժողովրդական շարժում |

«Պետք է վերացնել թեք կայանման նշաններն ու գծանշումները․ դրանք հակասում են գործող նորմերին»․ Արտակ Գաբոյան
17429.09.2026, 18:06
«Երևանի կենտրոնում պարեկային ծառայությունը պետք է ավելի խիստ վերահսկողություն իրականացնի». Վահան Բաբայան
17429.09.2026, 00:24
«2 կիլոմետրանոց խցանում՝ թեթև ավտովթարի պատճառով»․ Նաիրի Սարգսյան (տեսանյութ)
21825.09.2026, 13:24
«Երևանում երթևեկությունը վերածվում է լուրջ խնդրի»․ Վահան Բաբայան
18023.09.2026, 12:54
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
22122.09.2026, 21:24
ՆԳՆ-ն՝ երթևեկության սահմանափակումների մասին
13221.09.2026, 10:30
