«Լեռնային Ղարաբաղի լուծարման գործընթացն անխուսափելի էր դարձել 2016-ի օգոստոսին». Փաշինյան
![]() «Մեր՝ իշխանության հասնելու պահին մեր արձանագրումը պիտի լիներ այն, որ ըստ էության, այդ էմոցիոնալ ընկալման իրագործումը (Արցախը պահպանելու-խմբ.) անհնար է: Մենք մեղավոր ենք, որ սրա մասին չենք խոսել մեր ժողովրդի հետ: Խնդիրն այն է, որ ես ինքս էդ պրագմատիկ իրողության հետ չեմ կարողացել հաշտվել մի քանի պատճառներով: Ես հասկացել եմ, որ էմոցիան և ռոմանտիզմն մի բան են, իրականությունն ու պրագմատիզմն՝ այլ բան: Բանակցային այն իրավիճակը, որ մենք ժառանգել ենք, այդ իրավիճակում առաջ գնալու անխուսափելի ճանապարհը ոչ միայն տարածքների հանձնումն էր և այլն և այլն, այլև ԼՂ-ում պետական հաստատված կարգի լուծարումը և զրոյացումն էր: Առաջին անգամ այս մասին շատ զգույշ խոսել եմ Քննիչ հանձնաժողովում: Կարող եմ ավելի ազատ խոսել, ցավոք՝ ԼՂ-ում տեղի ունեցած իրադարձություններից հետո: Ես այն ժամանակ ասացի, որ թեկուզ ԼՂ-ի իշխանություններն այդ պահին լուծարեցին Լեռնային Ղարաբաղը, իրականում այդ գործընթացն անխուսափելի էր դարձել 2016 թ-ի օգոստոսի բանակցային գործընթացում տեղի ունեցած բովանդակային փոփոխությունների արդյունքում»,- Իջևանում կայացած ՔՊ նիստի ժամանակ հայտարարեց վարչապետ Փաշինյանը: |

«Հաղորդում եմ ներկայացրել Մայր Աթոռի տարածքում գտնվող խուլիգանների ու ոստիկանների դեմ»․ Անի Գևորգյան (տեսանյութ)
4820:54
Ադրբեջանական նավթամթերք ներմուծողներից մեկը Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող ընկերությունն է
4820:36
«Սրանից հետո որևէ մարդ կվստահի՞, կհամագործակցի՞ ԱԱԾ-ի հետ»․ Արսեն Բաբայան
6520:18
Երթևեկության փոփոխություն՝ Պուշկինի փողոցում
6819:06
«Ամենազազրելին տիրադավ հոգևորականների դավաճանությունն էր»․ Սեյրան Օհանյան
9318:24
«Կձգտեն փոխել «Հայոց» բառը «Հայաստանի» տերմինով՝ ասելով Հայաստանի կաթողիկոս»․ Կարապետ Պողոսյան
8018:00
