Երևան`   -3 °C
Այսօր`   Ուրբաթ, 01 մարտի, 2024 թ.

«Աշակերտը թզբեխով է ման գալիս դպրոցում». Հովսեփ Կուբատյան

220
Չորեքշաբթի, 06 դեկտեմբերի, 2023 թ., 10:48
«Աշակերտը թզբեխով է ման գալիս դպրոցում». Հովսեփ Կուբատյան

Երևանի ավագանու անդամ Հովսեփ Կուբատյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից տեսանյութով. «Սա Ազատության ռեպորտաժի հատված է էջմիածնի դպրոցից, որի աշակերտը մահացել է, իսկ մինչ այդ ծեծի ենթարկվել: Ու հիմա իրավապահները պետք է պարզեն, արդյոք ծեծի հետևանքով է 15-ամյա պատանին մահացել:
Բայց աչքովս ընկավ, որ աշակերտներից մեկը թզբեխով է ման գալիս դպրոցում: Ես, օրինակ, չէի ուզենա, որ իմ երեխան սովորեր մի դպրոցում, որտեղ աշակերտներին թույլ են տալիս թզբեխով գալ դասի: Ճիշտ է, թզբեխը ի սկզբանե կրոնական «գործիք է», բայց Հայաստանում այն վաղուց դարձել է քրեական ենթամշակույթի մաս:
Ռեպորտաժում ասում են, որ տղային «արա» բառի համար են ծեծել: Ու որ նայում ես թզբեխով դպրոցում ման եկող աշակերտին, լրիվ հավատալի է, որ արայի համար կարող են ծեծել»:

Աղբյուրը`   Հովսեփ Կուբատյան