Արշակյանն արգելում է դիմել «Նիկոլ»-ով, այնինչ Փաշինյանը դա գնահատանք էր համարում
![]() ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանն Աննա Մկրտչյանի ելույթից հետո հանդիմանեց նրան. «Տիկին Մկրտչյան, էդ որ ասում եք՝ Ձենդ կտրի, էդ ո՞ւմ էր վերաբերում, ի՞նձ: Լսեք, թե հիմա ինչ եմ ասում: Ուրեմն էս իմ խոսքի ամենակարևոր մասը «տիկինն է», Աննա չեմ ասում: Դրանով ուզում եմ իմ հարգանքը դրսևորել ձեր ընտրողների ու գործընկեր պատգամավորների հանդեպ: Պիտի խնդրեմ, որ ձեր ելույթներում երկրի ընտրված ղեկավարին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, դիմեք «պարոն վարչապետ»-ով, կամ «պարոն Փաշինյան»-ով և այլևս չդիմեք անունով: Սրանով կարտահայտեք Ձեր հարգանքը խորհրդարանի և ՀՀ քաղաքացու նկատմամբ: Հաջորդ անգամ Ձեր ելույթը կընդհատվի, ցանկացած պատգամավորի ելույթը կընդհատվի, եթե դուք նման գործելաոճով հանդես գաք: Չեմ հանդուրժի նման պահելաձևն այստեղ, խորհուրդ եմ տալիս գնալ ու խորը մտածել այս կապակցությամբ»,- ասաց նա: Հիշեցնենք, որ հեղափոխությունից հետո նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանրության հետ հանդիպումներից մեկի ժամանակ իր մոտ կանչեց «Նիկոոոլ» կանչող մի երեխայի ու նրան գրկած՝ ասաց. «Ցավդ տանեմ, այ էդ որ ասում ես Նիկոլ, դա ինձ համար ամենամեծ գնահատականն ա, շնորհակալ եմ»: |

«Հաղորդում եմ ներկայացրել Մայր Աթոռի տարածքում գտնվող խուլիգանների ու ոստիկանների դեմ»․ Անի Գևորգյան (տեսանյութ)
4820:54
Ադրբեջանական նավթամթերք ներմուծողներից մեկը Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող ընկերությունն է
4820:36
«Սրանից հետո որևէ մարդ կվստահի՞, կհամագործակցի՞ ԱԱԾ-ի հետ»․ Արսեն Բաբայան
6520:18
Երթևեկության փոփոխություն՝ Պուշկինի փողոցում
6819:06
«Ամենազազրելին տիրադավ հոգևորականների դավաճանությունն էր»․ Սեյրան Օհանյան
9318:24
«Կձգտեն փոխել «Հայոց» բառը «Հայաստանի» տերմինով՝ ասելով Հայաստանի կաթողիկոս»․ Կարապետ Պողոսյան
8018:00
