«Պատկերացրեք` սա ի՞նչ կարգի «հանցանք» ա, որ մարդուն բերում են կալանքի». Մենուա Սողոմոնյան
![]() «ՀայաՔվե» նախաձեռնության անդամ Մենուա Սողոմոնյանը Հակակոռուպցիոն դատարանի բակից ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց, որ Ցոլակ Ակոպյանին ձերբակալել են և կալանավորման դատն է ընթանում: «Ինչի՞ համար՝ նրա համար, որ տարիներ առաջ մարդը լուծարք մնացած ուսանողներից քննություն վերցնելիս դասախոսի բացակայության պայմաններում ստորագրել է: Պատկերացրեք՝ ինչ ա տեղի ունենում: Իրականում էս ամեն ինչը կապված է նրա հետ, որ Ցոլակ Ակոպյանը, մանավանդ վերջին շրջանում, շատ բաց պայքարում էր ինչպես Բրյուսովի համալսարանի գլխին սարքվող ապօրինությունների դեմ, այնպես էլ՝ որպես քաղաքացի, քաղաքացիական պայքար տանելով, այդ թվում նաև՝ «ՀայաՔվե»-ի շրջանակներում»: Կալանավորումն առերևույթ հանցանք գործած մարդկանց նկատմամբ կիրառվում է, որպեսզի նախաքննության ընթացքին նա չխոչընդոտի, հիշեցրեց Սողոմոնյանը: «Պատկերացրեք՝ սա ի՞նչ կարգի «հանցանք» ա, որ մարդուն բերում են կալանքի: Սենց բաներին արձագանքել է պետք, յուրաքանչյուրիս նկատմամբ անելու են այն, ինչ ուզեն, եթե համապատասխան արձագանք չլինի: Հիշեցնեմ՝ 30-ականներին ոնց են համալսարանի մի դասախոսի նկատմամբ բռնաճնշումներ իրագործել, ով իր ելույթում նշել է, թե բուրժուական ժամանակաշրջանն աշխարհին տվեց Նապոլեոնին, իսկ սոցիալիստականը՝ Ստալինին: Կծիծաղեք, բայց այդ համեմատությունը մարդու կյանք է արժեցել: Սա յակոբինյան տեռոր է»,- նշեց նա: |

«Հաղորդում եմ ներկայացրել Մայր Աթոռի տարածքում գտնվող խուլիգանների ու ոստիկանների դեմ»․ Անի Գևորգյան (տեսանյութ)
4820:54
Ադրբեջանական նավթամթերք ներմուծողներից մեկը Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող ընկերությունն է
4820:36
«Սրանից հետո որևէ մարդ կվստահի՞, կհամագործակցի՞ ԱԱԾ-ի հետ»․ Արսեն Բաբայան
6520:18
Երթևեկության փոփոխություն՝ Պուշկինի փողոցում
6819:06
«Ամենազազրելին տիրադավ հոգևորականների դավաճանությունն էր»․ Սեյրան Օհանյան
9318:24
«Կձգտեն փոխել «Հայոց» բառը «Հայաստանի» տերմինով՝ ասելով Հայաստանի կաթողիկոս»․ Կարապետ Պողոսյան
8018:00
