Երևան`   +4 °C
Այսօր`   Շաբաթ, 20 դեկտեմբերի, 2025 թ.

ՄԻՊ-ն ուսումնասիրում է համացանցում լայն տարածում գտած տեսանյութը

506
Հինգշաբթի, 30 նոյեմբերի, 2023 թ., 21:36
ՄԻՊ-ն ուսումնասիրում է համացանցում լայն տարածում գտած տեսանյութը

Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ աշխատակազմն ուսումնասիրում է համացանցում լայն տարածում գտած տեսանյութը, որում անհայտ անձն արժանապատվությունը նվաստացնող խոսքերով օտարերկրացի տղամարդուն ստիպում է հանել զինվորական բաճկոնը:
Պաշտպանն ընդգծում է՝ անհրաժեշտ է, որ միջադեպի բոլոր հանգամանքները դառնան պատշաճ քննության առարկա։
Պարզաբանումներ ստանալու նպատակով տեսանյութը համապատասպան գրությամբ ուղարկվելու է պետական իրավասու մարմին:

Աղբյուրը`   ՄԻՊ