Երևան`   -1 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 դեկտեմբերի, 2025 թ.

Գերեվարված Գագիկ Ոսկանյանին Բաքվի դատարան չեն բերել, նիստը հետաձգվել է

215
Հինգշաբթի, 30 նոյեմբերի, 2023 թ., 19:06
Գերեվարված Գագիկ Ոսկանյանին Բաքվի դատարան չեն բերել, նիստը հետաձգվել է

Ադրբեջանում ապօրինաբար գերության մեջ գտնվող Գագիկ Ոսկանյանի «գործով» նիստը հետաձգվել է՝ նրան դատարան չբերելու պատճառով։ Ոսկանյանին դատարան չբերելու պատճառները չեն հաղորդվել։ Նրա վիճակի մասին նույնպես տեղեկություններ չկան։ Այս մասին հաղորդել են ադրբեջանական լրատվամիջոցները։

Հաղորդվում է, որ նիստը հետաձգվել է դեկտեմբերի 4-ին։