«Հաջորդ զոհը կլինի Մոլդովան». Լավրով
![]() «Արևմուտքը Մոլդովային պատրաստում է հաջորդ զոհի դերին հիբրիդային պատերազմում, որը արևմտյան երկրները սանձազերծել են Ռուսաստանի դեմ»,- ասել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության ԱԳ նախարարների խորհրդի նիստում։ (ԵԱՀԿ): «Մեր մայրցամաքի խնդիրները ԵԱՀԿ-ի սկզբունքներով լուծելու ձախողված փորձերի թվում է «Կոզակի» հուշագիրը, որը կարող էր հուսալիորեն կարգավորել իրավիճակը Մոլդովայում 20 տարի առաջ։ ՆԱՏՕ-ական և ԵՄ-ական Բրյուսելն այնուհետև առանց արարողակարգի տորպեդահարեց Քիշնևի և Տիրասպոլի կողմից արդեն իսկ նախաստորագրված փաստաթուղթը, իսկ այժմ սպանում են նաև «5+2» ձևաչափը՝ վերջին բանը, որ մնում է Մերձդնեստրի կարգավորման համատեղ ջանքերից։ Իրականում Մոլդովային վիճակված է դառնալ Ռուսաստանի դեմ Արևմուտքի սանձազերծած հիբրիդային պատերազմի հաջորդ զոհը»,- ասել է նա։ Լավրովը հավելել է, որ «յուրաքանչյուր երկիր, որտեղ այժմ գործում են արևմտյան էմիսարները, հիմնադրամները և հասարակական կազմակերպությունները, պետք է լավ մտածի»։ |

Սամվել Մկրտչյանը նշանակվել է ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան
158Երեկ, 16:48
«Բացահայտվել են աննախադեպ քանակի ծխախոտային արտադրանքի անօրինական տեղափոխման դեպքեր»․ ՊԵԿ (տեսանյութ)
142Երեկ, 15:30
ՊԵԿ-ը հայտարարություն է տարածել
17117.11.2026, 12:00
«Թափառող շների՝ մարդկանց, այդ թվում՝ երեխաների վրա պարբերաբար հարձակումների խնդիրն ավելի է սրվել»․ ՄԻՊ
14917.11.2026, 10:24
Արարատ Միրզոյանը ԵՄ-ում ներկայացրել է «ԹՐԻՓՓ»-ի իրականացման ուղղությամբ Հայաստանի քայլերը
19616.11.2026, 19:24
Արգամ Աբրահամյանի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին
19316.11.2026, 16:54
