Երևան`   +2 °C
Այսօր`   Շաբաթ, 24 փետրվարի, 2024 թ.

Թուրքիան և Հունգարիան Ուկրաինայի հարցով պլան Բ են առաջարկում ՆԱՏՕ-ին

432
Չորեքշաբթի, 29 նոյեմբերի, 2023 թ., 10:00
Թուրքիան և Հունգարիան Ուկրաինայի հարցով պլան Բ են առաջարկում ՆԱՏՕ-ին

Բրյուսելում ՆԱՏՕ-ի երկրների ԱԳ նախարարների երկօրյա հանդիպման ժամանակ Հունգարիայի ԱԳ նախարար Պետեր Սիյարտոն հայտնել է, որ Թուրքիան աջակցել է ուկրաինական հակամարտության վերաբերյալ արևմտյան ռազմավարության վերանայման անհրաժեշտության մասին Հունգարիայի առաջարկին: Սակայն, Սիյարտոյի խոսքով, ՆԱՏՕ-ի մյուս երկրները չեն համաձայնել այդ դիրքորոշման հետ:
Սիյարտոն հստակեցրել է, որ ինքը Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի հետ առաջարկել է փոխել Ուկրաինայի իրադրության նկատմամբ մոտեցումը։
«Այդ պլանը նախատեսում էր, որ Ուկրաինան ռազմական հաղթանակ կտանի, Ռուսաստանը կպարտվի, և դա քաղաքական հետևանքներ կունենա Ռուսաստանի համար։ Կարծում եմ՝ այսօր բոլորը կարող են տեսնել, առավելագույնը՝ չընդունել, որ այդ ծրագիրը ձախողվել է»,-հայտարարել է Սիյարտոն։
Նախարարն ընդգծել է այլընտրանքային ծրագրի քննարկման անհրաժեշտությունը՝ հաշվի առնելով ընթացիկ ռազմավարության անարդյունավետությունը: Նա հավելել է, որ միայն Թուրքիայի ԱԳ նախարարն է աջակցել իրեն այդ հարցում։
Սիյարտոն հիասթափություն է հայտնել այլ երկրների վերաբերմունքից՝ հայտարարելով, որ նրանք շարունակում են «ռազմատենչ տրամադրվածությունը», և ոչ ոք չի ձգտում վերանայել ռազմավարությունը: