Երևան`   +2 °C
Այսօր`   Շաբաթ, 24 փետրվարի, 2024 թ.

«Պահանջներ, որոնք դրել է Ադրբեջանը և կատարում է Փաշինյանը». Հոխիկյան

246
Չորեքշաբթի, 29 նոյեմբերի, 2023 թ., 03:18
«Պահանջներ, որոնք դրել է Ադրբեջանը և կատարում է Փաշինյանը». Հոխիկյան

Լրագրող Նաիրի Հոխիկյանի գրառումը. «Պահանջներ, որոնք պատերազմից հետո Հայաստանի իշխանության առաջ դրել է Ադրբեջանը և ընդունվել ու կատարվում են Նիկոլ Փաշինյանի կողմից․
1․ Հայաստանը որևէ կերպ չի օգտագործելու «Արցախ» կամ «Արցախի Հանրապետություն» անվանումները՝ դրանք փոխարինելով «Լեռնային Ղարաբաղ»-ով։
2․ Հայաստանը հրաժարվում է «Լեռնային Ղարաբաղի հարց» կամ «Ղարաբաղյան հակամարտություն» ձևակերպումներից։ Այդպիսի հարց չկա։
3․ Հայաստանը պաշտոնապես ճանաչում է Ադրբեջանի տարածքը հստակ 86,6 հազար քկմ սահմաններով՝ այդ մասին հայտարարելով վարչապետի մակարդակով։
4․ Հայաստանը որևէ կերպ չի խրախուսելու Արցախի ընտրված հայկական իշխանությունների գոյությունը։
5․ Հայաստանը պաշտոնապես ճանաչելու է Արցախը Ադրբեջանի կազմում։
6․ Հայաստանը որևէ կերպ չի ճանաչելու Արցախի բնակիչների իրավունքները՝ որպես քաղաքացիներ։
7․ Հայաստանը զերծ է մնում սեփական զինված ուժերի հարձակողական զինտեխնիկայի ձեռքբերումից և կիրառումից։
8․ Հայաստանը կրթական համակարգից հանում է Արցախի ազատագրության հետ կապված թեմաները»։

Աղբյուրը`   Նաիրի Հոխիկյան