«Արցախն ամբողջությամբ հայաթափելը ռուս-թուրքական համաձայնության շրջանակում է եղել. հաջորդը Հայաստանն է». Խառատյան
![]() «Ա1+»-ի հետ զրույցում ազգագրագետ Հրանուշ Խառատյանը՝ անդրադարձավ սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի հարձակմանն ու արցախցիների բռնի տեղահանմանը։ Ըստ նրա, անգամ վերջին մեկ տարում շրջափակման ժամանակ Արցախի տարհանման խնդիր չի եղել: Ազգագրագետը հիշեցրեց, որ սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտում բենզինի պահեստի պայթյունից հետո միայն Հակարիի կամուրջը բացեցին, որ «Կարմիր խաչի» առաքելությունը, նաև՝ Հայաստանից բժիշկներ կարողանան մուտք գործել Արցախ և օգնություն տրամադրեն վիրավորներին։ «Ռուս խաղաղապահներն էլ մարդկանց ասել են՝ քանի ճանապարհը բաց է, կարող եք գնալ, մենք ձեր թիկունքը կպահենք: Գնալու ուղղակի առաջարկ չի եղել, տարբեր ձևերով են ասել։ Խաղաղապահները՝ ոչ սպաները, հասարակ ռուս զինվորները, որոնք էլի մի լավ օրի չէին, հայերի հետ զրույցում ասել են՝ քանի բաց ա, գնացեք, մենք կպահենք: Ամեն դեպքում, տարակույս չկա, որ Արցախն ամբողջությամբ հայաթափելը ռուս-թուրքական համաձայնության շրջանակում է եղել։ Պարզ դատողությունն էլ է ասում, որ հաջորդ քայլը Հայաստանն է»,- հավելել է Հ․ Խառատյանը։ Մանրամասները՝ տեսանյութում։ |

«Հաղորդում եմ ներկայացրել Մայր Աթոռի տարածքում գտնվող խուլիգանների ու ոստիկանների դեմ»․ Անի Գևորգյան (տեսանյութ)
4820:54
Ադրբեջանական նավթամթերք ներմուծողներից մեկը Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող ընկերությունն է
4820:36
«Սրանից հետո որևէ մարդ կվստահի՞, կհամագործակցի՞ ԱԱԾ-ի հետ»․ Արսեն Բաբայան
6520:18
Երթևեկության փոփոխություն՝ Պուշկինի փողոցում
6819:06
«Ամենազազրելին տիրադավ հոգևորականների դավաճանությունն էր»․ Սեյրան Օհանյան
9318:24
«Կձգտեն փոխել «Հայոց» բառը «Հայաստանի» տերմինով՝ ասելով Հայաստանի կաթողիկոս»․ Կարապետ Պողոսյան
8018:00
