Ավտոներկրողները բողոքի ակցիա են իրականացնում. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ
![]() Ավտոներկրողները բողոքի ակցիա են իրականացնում Կառավարության շենքի դիմաց: «Այստեղ հավաքված են գործարարներ, ովքեր զբաղվում են նաև ավտոմեքենաների ներկրմամբ, մասնավորապես ԱՄՆ-ից՝ աճուրդներից մեքենաներ գնելով ու ՀՀ տեղափոխելով: Հայտնի է, որ դրսից ներկրված ավտոմեքենաների արժեքներն ավելի ձեռնտու են, քան էստեղի շուկայական գները։ Բազմաթիվ են մեր հայրենակիցները, ովքեր ցանկանում են 3 ամիս սպասել, բայց ունենալ ավել լավ ու էժան մեքենա։ Ի՞նչն է խնդիրը։ Մեր նման ընկերությունները նախնական պայմանագիր են կնքում հաճախորդներ հետ, փաստացի արձանագրվում է նաև վաճառքի գինը, ամեն բան արվում է սպիտակ դաշտում։ Ամեն մի մեքենայի մեջ ունենում ենք շատ փոքր եկամուտ: Նախորդ շաբաթ ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ ընդունեց օրենք՝ «Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», որով պարտադրվում է մեր նման ընկերություններին՝ ունենալ նվազագույնը 20 տոկոս եկամուտ, և բնականաբար, հարկերը տալ այդ 20 տոկոսից: Հավատացնում եմ՝ երբևէ չի եղել, որ տնտեսվարողը մեկ մեքենայի գործարքից ունենա 20 տոկոս եկամուտ»,- լրագրողների հետ զրույցում ավտոներկրող, լրագրող Վարդան Օնանյանը: |

Այսօր որոշ հատվածներում արգելվում է տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
117Երեկ, 11:12
«Գոնե Տոյոտա Երևանը բացեք, ձեր մեքենաները չմնան առանց յուղ փոխելու». լրագրողը՝ Նիկոլ Փաշինյանին
11411.09.2026, 13:36
«Այսպես շարունակվելու դեպքում չի բացառվում, որ երթևեկությունը մի օր իսկապես կանգ առնի»․ Գառնիկ Դանիելյան
17708.09.2026, 15:18
«Ո՞վ է այս տաքսիների աշխատանքը վերահսկում, կատարյալ «ինքնիշխանություն է»». Տիգրան Դավուդյան
21103.09.2026, 18:42
«Խցանումների պատճառով չեմ վարում. պատկերացրեք՝ 30-40 րոպե ուշանամ». Նիկոլ Փաշինյան
20202.09.2026, 00:12
Ներդրվում է ապագա վարորդների որակյալ կրթության համակարգ
17727.08.2026, 23:54
