«Մենք կենտրոնացել ենք Սմբատ Հովհաննիսյանի վրա, նա էս գործընթացի մի մասն է». Միքայել Բադալյան
![]() «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն, պ․գ․թ․, ուրարտագետ Միքայել Բադալյանը 168TV-ի եթերում խոսել է Սմբատ Հովհաննիսյանի հեղինակած 7-րդ դասարանի հայոց պատմության դասագրքի պատմագիտական սխալների և պատմական փաստերը խեղելու մասին, և թե ինչո՞ւ է դասագիրք գրելը վստահվել միայն մեկ հեղինակի․ «Նախ ամեն ինչ արվում է՝ ցույց տալու համար, որ դասագրքի վերաբերյալ քննարկումներն ունեն քաղաքական բնույթ։ Դա այդպես չէ։ Պետք է զանազանել այս ամենն առողջ գիտական քննարկումներից։ Շատ զարմացա, որ տեսա դասագրքի հեղինակը մի հոգի է, որովհետև խնդիրը տարբեր ժամանակահատվածների մասին է։ Եվ դրանք խիստ մասնագիտական գիտելիքներ են պահանջում։ Ինձ համար խիստ տարօրինակ էր, որ մեկ հոգի է գրել այս աշխատանքը և տարօրինակ է, որ դասագրքի խմբագիրը հեղինակի՝ Սմբատ Հովհաննիսյանի կինն է։ Լրագրողի հարցին, թե իրեն դիմե՞լ են՝ որպես ուրարտագետի, առաջարկ եղե՞լ է, որ Ուրարտուին վերաբերող բաժինն օգնի գրել, Միքայել Բադալյանը նշել է, որ չեն դիմել և նա այն կարծիքն է հայտնել, որ պատմական փաստերի աղավաղումներն ունեն հստակ միտում: «Ոչ թե իրենք են դիմել, այլ մենք ենք դիմել։ Գարնանը նամակ ստացանք մասնակցային դպրոցից, որպեսզի աջակցենք ուրարտական ժամանակաշրջանի լուսանկարներով: Ես դիմել էի Վահրամ Սողոմոնյանին՝ մասնակցային դպրոցի տնօրենին, որ մենք պատրաստ ենք աջակցել այդ դասագրքի ուրարտական հատվածը նայելուն։ Սակայն այդ առաջարկը մերժվեց՝ պատճառաբանությամբ՝ ժամանակ չկա։ Մեզնից ուզել են միայն լուսանկարներ, չնայած որ դրանք իրենք պիտի գտնեին։ ...Յուրաքանչյուր դասագրքում կարող են լինել թերություններ, բացթողումներ։ Սակայն այդ դասագրքերում չեմ տեսել միտում։ Մենք կենտրոնացել ենք Սմբատ Հովհաննիսյանի վրա, նա էս գործընթացի մի մասն է: Էստեղ կա մասնակցային դպրոց։ Պետք է հասկանանք՝ ով է մասնակցային դպրոցի տնօրենը, որտեղ է աշխատել»,- նշեց զրուցակիցը։ |

«PISA-ի աղմուկը կանցնի․ հետո՞»․ Տիգրան Ջրբաշյան
119Երեկ, 15:12
«PISA-ն բացահայտեց ոչ միայն կրթական, այլև հասարակական խորքային խնդիրները»․ Վլադիմիր Մարտիրոսյան
150Երեկ, 13:18
«Տեսեք դպրոցներից մեկի 8-րդ դասարանի առարկաների ցանկը»․ Պեդրո Զարոկյան
198Երեկ, 13:06
Պետությունը կշարունակի փոխհատուցել արցախցի ուսանողների ուսման վարձը
13812.09.2026, 16:36
«Հենց այն աշակերտի կրթության արդյունքն ենք տեսնում, որը 2018 թվականին է սկսել է հաճախել դպրոց»․ Սևակ Խաչատրյան
17212.09.2026, 01:06
«Հենց ինքը և կառավարությունն են մեղավոր «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ձախողման համար»․ Ոսկան Սարգսյան
15212.09.2026, 00:06
